Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիական RFI ռադիոընկերությունը սկսել է խոսել հայերեն

Ֆրանսիական RFI ռադիոընկերությունը սկսել է խոսել հայերեն
07.02.2019 | 14:03

Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ ֆրանսիական RFI ռադիոընկերությունը հանդես եկավ միջոցառմանը նվիրված հատուկ հայերեն հաղորդումների շարքով՝ մեկ շաբաթ շարունակ հեռարձակելով դրանք նաև Երևանում FM 102.4 հաճախականությամբ։ Փորձարարական նախագծի հաջողության արդյունքում RFI-ն որոշեց հայերեն հաղորդումները դարձնել պարբերական:

Այսուհետ երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին, հաղորդման հեղինակ և վարող Ելենա Գաբրիելյանը հայաստանյան խմբագրական թիմի հետ միասին Փարիզից կներկայացնի «RFI-ն խոսում է հայերեն» հաղորդումը: 20 րոպեանոց հաղորդումը, որ բաղկացած կլինի Ֆրանսիայում և Հայաստանում արված ռեպորտաժներից ու հարցազրույցներից բարեկամության ևս մեկ կամուրջ կանցկացնի Հայաստանի և Ֆրանսիայի միջև: «RFI-ն խոսում է հայերեն » հաղորդաշարը կհեռարձակվի համաշխարհային ժամանակով ժամը 13։10-ին: Երևանում այն հասանելի կլինի 102.4 FM* հաճախականությամբ: Հաղորդումը հնարավոր կլինի ունկնդրել նաև Հայաստանից դուրս՝ RFI-ի պաշտոնական կայքում, ինչպես նաև շարժական հավելվածների միջոցով: Ծրագրի ղեկավարն է Ելենա Գաբրիելյանը:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ