Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ես կարող եմ ռասիստ լինել այնքանով, որքանով ֆաշիստ էր Գարեգին Նժդեհը

Ես կարող եմ ռասիստ լինել այնքանով, որքանով ֆաշիստ էր Գարեգին Նժդեհը
08.02.2019 | 00:11

Վերջերս նկատվում է օտարազգիների, մասնավորապես հնդիկների, պակիստանցիների, ֆիլիպինցիների առատ հոսքը Հայաստան։ Հասարակության մի մասը ուրախանում է դրանից, ասելով՝ տուրիստներ են, թող գան հարստացնեն մեր երկրի բյուջեն, ոմանք անտարբեր են, մի մասը դրա մեջ սեփական բիզնես շահն է տեսնում՝ էժան աշխատուժ են, վնաս չէ, թող գան, իսկ հասարակության մտածող շերտը շատ անհանգիստ է, հաշվի առնելով օտար տարրերի մեր երկիր թափանցելու հետևանքները։ Իսկ երկրի իշխանավորները, որոնք պետք է այդ խնդրով առաջին մտահոգվողները լինեն, ասում են՝ պետք է հանդուրժենք, մենք ռասիստ չենք, կամ հնդիկները խելոք ազգ են, նրանց երկրում տեխնոլոգիաների ոլորտը հիմա ուժեղ զարգանում է, և ուրիշ միամիտ կարծիքներ։


Այդ կարծիքներից յուրաքանչյուրը յուրովի գոյության իրավունք ունի, բայց ինձ համար իմ երկրի անվտանգությունն առավել է ցանկացած պրագմատիկ մղումներից։ Իմ մտահոգությունն ու անհանգստությունը ավելի առարկայական է, քանի որ այս խնդրին նայում եմ այլ տեսանկյունից։ Դեմոգրաֆիական այս գործընթացներն ու դրանց հետևանքները կփորձեմ բացատրել կենսաբանական մեխանիզմներով, որովհետև պետությունները, նրանց հասարակությունները, առավել ևս էթնոսները ֆունկցիոնալ համակարգեր են, այսինքն, կենդանի օրգանիզմներ, և նրանց զարգացումն ընթանում է կենսաբանական օրինաչափություններով։


«Մենք սիրում Երևանը», «հայեր շատ բարի մարդիկ», «կյանքն էստեղ էժան», «ես ուզում ապրել Երևան» և ուրիշ այլ հաճոյախոսություններ հայերի ու Հայաստանի մասին։ Մենք էլ հալվում ենք դրանից ու ոգևորվում՝ ավելի լայն բացելով մեր սրտերն ու երկրի դռները։ Սթափվել է պետք և իրատեսորեն նայել դեպքերի ընթացքին ու, որ ամենակարևորն է, մեր անցյալի պատմությանը։ Երևի ճիշտ այդպես դարեր առաջ մեր պատմական հայրենիք ներխուժեցին միջինասիական ցեղերը, հետզհետե մաշեցնելով հայ էթնոսը ֆիզիկապես, սպառելով նրա էներգիան, զրկելով նրան դիմադրության իմունիտետից։ Եվ այդ բոլորի վերջակետը դրվեց 1915-ին։ Եթե ես պատմաբան լինեի, ինձ կարող էին վատատեսության, գույները խտացնելու մեղադրանք ներկայացնել, բայց ես կենսաբան եմ ու խոսում եմ բնության մեջ մարդու կամքից անկախ գործող մեխանիզմների մասին։ Իսկ էթնոսները, ինչպես արդեն նշվեց, ֆունկցիոնալ համակարգեր են, այսինքն, կենդանի օրգանիզմներ, և այդտեղ գործում են բնության օրենքները։


Էթնոս հասկացությունը մոտ է պոպուլյացիա հասկացությանը, բայց չի կարելի դրանց միջև հավասարության նշան դնել: «Էթնոսը կենդանական պոպուլյացիա չէ, այլ համակարգային երևույթ է, որը հատուկ է միայն մարդուն և դրսևորվում է սոցիալական յուրահատուկ ձևերով։ Ցանկացած էթնոս մարդկանց բնականորեն ստեղծված կայուն համախումբ է, որն ունի յուրահատուկ կառուցվածք, իր մեջ պարփակելով էթնոսի զբաղեցրած լանդշաֆտը, ավանդույթները, զարգացման որոշակի միտումները և պատմական ժամանակահատվածում օրինաչափորեն փոփոխվող վարքագծային կարծրատիպերը, որոնք նրան հակադրում են այլ նմանատիպ մարդկային խմբերին»։


Տարբեր էթնոսների բախման և պայքարի գործընթացը իրականում գոյության կռիվ է, յուրաքանչյուր էթնոս ձգտում է իր ինքնության պահպանմանը, այդ պատճառով էլ մարդկանց տարբեր խմբերի փոխհարաբերություններում չի դադարում շահերի բախումը, որի հետևանքով շատ էթնոսներ անհետ կորել են։
Գլոբալացման համաշխարհային ներկայիս գործընթացների վերջնական նպատակը ազգերին իրենց ազգային նկարագրից զրկելն է, ազգային ինքնագիտակցությունից հեռացնելը, դարձնելով նրանց ավելի կառավարելի, քանի որ ազգայինը նրանց դարձնում է յուրահատուկ, հետևաբար անկառավարելի։ Փորձում են էթնիկ մշակույթները ոչնչացնելով մարդկանց զրկել արմատներից և խզել նրանց կապը սեփական պատմության ու արժեքների հետ: Հիմք են ստեղծում նրանց նյութական ու հոգևոր պաշարների թալանման համար:


Սակայն այդ գործընթացները չեն ընթանում այնպիսի արագությամբ, ինչպես կցանկանային գլոբալացման հեղինակները։ Գործի է դրվել ավելի արագ և ազգերի համար ավելի կործանարար ծրագիր՝ էթնոսների՝ իրենց բնակության վայրերը լքելու և այլ երկրներ գաղթեցնելու, այսպես կոչված ներգաղթյալների ծրագիրը։ Դրա արդյունքում էթնոսներն ու ազգերը կխառնվեն, և մարդկությունը կվերադառնա բաբելոնյան աշտարակաշինության ժամանակաշրջան։ Կարելի է ենթադրել, որ անհրաժեշտություն կառաջանա դրսի միջամտության, որի հետևանքները դժվար չէ գուշակել, հատկապես փոքր էթնոսների համար։
Էթնիկ տարբեր ներխուժումների հետևանքով փոխվում են երկրներում ազգերի հարաբերակցությունները, վերանում են ազգային ավանդույթները, տեղի է ունենում ազգի մշակութային ապազգայնացում։ Ազգի սեփական մշակութային ժառանգությունը փոխարինվում է օտարով։ Դեռ ավելին, երբեմն երկիր թափանցած այս կամ այն էթնոսի շահերը կարող են հակասել տվյալ պետության ազգային շահերին։ Այս իրավիճակը, հատկապես փոքրաթիվ ազգերի մոտ, առաջացնում է պաշտպանական ռեակցիա, ինչը նպաստում է տարբեր քաղաքական, ռազմական, կրոնական շարժումների և գաղափարախոսությունների առաջացմանը։


Իշխանավորների մի մասն էլ դեմ չէ օտարների ներգաղթին, եթե նրանք ընդունեն մեր արժեհամակարգը։ Ճիշտն ասած, անհասկանալի է օտար ազգի՝ այլ արժեհամակարգ ընդունելու տրամաբանությունը։ Մեր երկիր թափանցած օտար, հախուռն ամբոխը պետք է ընդունի քրիստոնեությու՞ն, թե՞ քոչարի պարի կամ հորովել երգի։ Գուցե ես սխալ եմ հասկանում արժեհամակարգի էությունը, թող ինձ ուղղեն այդ գաղափարի կողմնակիցները, բայց հնդիկներն այժմ մեր մետրոյի կայարաններում իրենց ազգային պարերն են պարում։
Դեպի էթնոս եկող մշակութային օտարածին հոսքերը վաղ թե ուշ կարող են փոխել ազգային կարծրատիպերը և մտածելակերպը, այլասերել նրա մշակույթը՝ աղավաղելով նրա դիմագիծն ու խարխլելով նրա բարոյական հիմքերը։ Օտար մշակույթների ներմուծումը ազգի համար կարող է կատարել նույն դերը, ինչ վիրուսը՝ բջիջների համար։


Երբ վիրուսը թափանցում է բջջի մեջ, օրինակ՝ բակտերիալ բջջի մեջ, օգտագործում է նրա հնարավորությունները վիրուսային պատճեններ արտադրելու համար։ Ինքը բազմանում է, իսկ իրեն ընդունած բջիջը՝ բակտերիան, ոչնչանում է։ Այսինքն, բջջի համակարգ թափանցած օտար տարրը, որը խախտում է նրա բաղադրատարրերի ներդաշնակ գործունեությունը, ոչնչացնում է նրա ինֆորմացիան, օգտագործում է նրա նյութական հնարավորություններն ու էներգիական ներուժը և նրան վերածում հակահամակարգի, որն ի վերջո ոչնչանում է։ Կարող է հարց առաջանալ, թե այս ամենն ի՞նչ կապ ունի օտարների՝ մեր երկիր ներթափանցման հետ։ Կարող եմ պատասխանել՝ ուղղակի կապ, որովհետև մեզ շրջապատող իրականության մեջ գործում է հոլոգրաֆիայի սկզբունքը՝ ամեն փոքր գործընթացում կարելի է տեսնել գլոբալ երևույթներ և հակառակը։ Հետևաբար, օտար մշակույթները «անմեղ» կեցվածքով թափանցելով ներս, կարող են այլասերել և ժամանակի ընթացքում ոչնչացնել տվյալ ազգի մշակութային արժեհամակարգը, ինչի արդյունքում ազգը կորցնում է իրեն բնորոշ և այլ ազգերից տարբերող հատկանիշները, իր ազգային ինքնությունը։


ՈՒզում եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր կենսաբանական խնդրի վրա։ Այդ նորեկները հիմնականում տղամարդիկ են, կենսաբանական մի շարք կարիքների շարքում չպետք է մոռանալ նրանց սեռական կարիքների հարցը, որը մտահոգիչ է այն իմաստով, որ փողոցում նրանք, մեղմ ասած, անհարգալից են վերաբերվում մեր աղջիկներին։ Դա պատմել են ականատեսները։ Եթե մինչև հիմա մեր երկիրը համարվում էր անվտանգ, ապա հիմա մենք պետք է վախենանք մեր դեռահասներին երեկոյան միայնակ դրսում թողնելուց։
Ճիշտն ասած այդ ամենում մեր ազգի նկատմամբ գլոբալ դավադրություն եմ տեսնում։ Պատահական չեմ համարում մի քանի հեռուստաալիքներով արդեն երկար ժամանակ հնդկական սերիալների ցուցադրումը, որը, ի դեպ, լայն մասսայականություն է վայելում մեր հանրության շրջանում։ Մարդիկ իրենց նորածիններին հնդկական անուններ են տալիս։ Սկսում եմ հասկանալ նախորդ նախագահի «2040 թվականին Հայաստանում կբնակվի 4 միլիոն մարդ» արտահայտությունը։ ՈՒշադրություն՝ մարդ, ոչ թե հայ։ Ասում են՝ մեր երկիրը միջազգային պայմանագիր է ստորագրել որոշակի թվով միգրանտներ ընդունելու և նրանց սոցիալական կարիքները հոգալու պարտավորությամբ, այն դեպքում, երբ աղքատության մեծ բեռ ունի։ Հիմա հայտարարվում է, որ մեր երկիր եկածների մեծ մասը արդեն գնացել է։ Ես դրան այնքան էլ չեմ հավատում։ Մտածում եմ, որ դա հանրությանը մոլորեցնելու համար է՝ նկատի ունենալով նախկինների վերը նշված հայտարարությունը և միջազգային միգրացիոն պայմանագիրը։


Օտարներին մեր երկիր ընդունելու մյուս փասարկն էլ այն է, որ հարյուր տարի առաջ մեզ էլ ընդունեցին շատ երկրներ և ապաստան տվեցին, մենք էլ պետք է մարդասիրություն ցուցաբերենք օտարների նկատմամբ: Ճիշտ է, բայց մեզ հայրենազրկել էին, վտանգված էր նաև ողջ մնացածների գոյությունը, իսկ մերօրյա միգրանտները հայտնի չէ, թե ինչ նպատակով են լքում իրենց մեծ երկրները: Միլիարդանոց ազգաբնակչություն ունեցող Հնդկաստանի համար մի քանի միլիոն դուրս թողնելը մեծ կորուստ չէ, իսկ մեր երկրի համար այդքան մարդ ընդունելը կարող է կործանարար լինել:


Յուրաքանչյուր էթնոս արմատավորված է իր լանդշաֆտի վրա և իր բնակության աշխարհագրական միջավայրի հետ կազմում է ուրույն համակարգ։ Յուրաքանչյուր էթնոս բնության մեջ ունի իր խորշը, այլ կերպ ասած, իր հայրենիքը, որտեղ մարդիկ հավասարակշռության մեջ են իրենց շրջակա միջավայրի հետ, օգտագործում են նրա հնարավորությունները՝ աշխատելով հակադրության մեջ չմտնել սեփական երկրի բնության հետ։ Այս հանգամանքը նպաստում է էթնոսների միջև փոխգործակցային հարաբերություններին, թուլացնում է լարվածությունը և հնարավորություն է տալիս խուսափելու բախումներից։ Բայց, լքելով իր բնական միջավայրը և թափանցելով ուրիշ էթնոսի տարածք, նոր էթնիկ խումբը վերածվում է մակաբույծի, որն ապրում է արդեն ոչ թե բնության, այլ տեղաբնակների հաշվին։ Դա անվանում են «էթնիկ անհամատեղելիություն», կամ «մակաբուծում»։ Մասնագետները պնդում են, որ օտար խմբերի ներթափանցումը առավել վտանգավոր է էթնոսի` քաղաքական մեկ փուլից մյուսին անցնելու շրջանում, իսկ մեր երկիրը հիմա այդ գործընթացի մեջ է։


Եկած խումբը Լ. Գումիլյովն անվանում է «քիմեր» և նմանեցնում է կենդանական մակաբույծների կամ քաղցկեղի ուռուցքի, որոնք ապրում են մեկ այլ օրգանիզմի՝ տիրոջ հաշվին։ Նրա խոսքով՝ քիմերը տեր էթնոսից ծծում է նրա գոյության միջոցները, դրա համար կիրառելով տարբեր, այդ թվում նաև կեղծիքի սկզբունքը (որ իրենց երկրում իրենք հալածվում են, որ պատերազմ է, սով է և այլն)։ Ի դեպ, եվրոպաներ ձգտող մեր հայրենակիցները ևս նման մեթոդներ են կիրառում։ Բնականոն պայմաններում մարդկանց անհատական հոգեբանության մեջ գերակշռում է կոլեկտիվ արժեքներով ներկայացված էթնիկ սկիզբը, բայց քիմերի հայտնվելուց հետո մարդկային հոգեբանության այդ «բնական հիմքը» լղոզվում, վերանում է, քանի որ ի հայտ են գալիս մարդիկ, որոնց համար ոչ մի սրբություն չկա։ Նրանք զուրկ են վարքագծի էթնիկ կարծրատիպերից, առաջնորդվում են սուբյեկտիվ դատողություններով և ընդունակ չեն ընկալելու ճշմարտությունը կեղծիքից, չարը բարուց տարբերելու որևէ չափանիշ։ Այդ մարդիկ միայն չարիք են բերում։ Այս ամենի գիտակցումով էլ մի շարք երկրներ չեն ստորագրել միգրանտների մասին միջազգային պայմանագիրը: Հենց դրա համար էլ ԱՄՆ-ը ի սկզբանե միգրանտների երկիր լինելով, պատ է կառուցում անօրինական ներգաղթյալների մուտքն արգելելու համար:


Օտարներին ընդունելու մյուս արդարացումն այն է, որ ներգաղթյալները էժան աշխատուժ են և կարող են օգտակար լինել։ Այս պրագմատիկ պնդումը կարելի էր ընդունել, եթե չլիներ ներկայիս Եվրոպայի օրինակը։ Եվրոպական որոշ երկրներ անցյալ դարի կեսերին հենց «էժան աշխատուժի» խայծը կուլ տվեցին և հայտնվեցին դեմոգրաֆիական այն վիճակում, որում գտնվում են։ Թուրքերն այնտեղ սկսեցին բազմանալ՝ դառնալով միլիոններ։ Թե որքանով նրանք ընդունեցին եվրոպական արժեհամակարգը՝ մենք ամեն օր տեղեկանում ենք լուրերից։ Որքան էլ երկար համատեղ ապրեն տարբեր էթնոսները, միևնույն է, նրանցում գործում է տեսակի պահպանման բնազդը։ Յուրաքանչյուր էթնոս ձգտում է պահպանել իր ինքնությունը, այդ պատճառով էլ մարդկանց տարբեր խմբերի փոխհարաբերություններում չի դադարում շահերի բախումը։


Մյուս պնդումն այն է, որ «հնդիկները խելոք են», որ «տեխնոլոգիաներ են մշակում»: Ես տասը տարի աշխատել եմ ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում և կարող եմ հավաստել, որ հնդիկներն իսկապես խելոք ժողովուրդ են, բայց չեմ կարծում, թե մենք խելք ներմուծելու կարիք ունենք, և որ նոր տեխնոլոգիաներ մշակելու ընդունակություններ ունեցողներն են որպես էժան աշխատուժ գալիս մեր երկիր, ոմանք՝ ոտաբոբիկ կամ ցնցոտիներով։
Դուբայում տեղի բնակչությունից մի քանի անգամ շատ հնդիկներ, պակիստանցիներ և ֆիլիպինցիներ են աշխատում։ Նրանք ոչ թե թափանցել են այդ երկիր, այլ նրանց այդ երկիր է ներմուծել տեղի իշխանությունը՝ որպես էժան աշխատուժ։ Հնդիկներն աշխատում են շինարարության, ֆիլիպինցիները՝ հյուրանոցային սպասարկման ոլորտներում, իսկ պակիստանցիները տաքսի են վարում։ Ամեն ինչ կանոնակարգված է։ Նրանք աշխատում են, իսկ երկրի տերերը՝ վայելում։ Այդ օտարազգիները հասարակական վայրերում չեն երևում, ապրում են քաղաքի ծայրամասերում, իրենց հատկացված հատուկ հանրակացարաններում, հագնում են բանվորական հատուկ համազգեստ։ Նրանց աշխատավայր են տեղափոխում հատուկ ավտոբուսներով՝ չխանգարելով տեղացիների հանգիստը։ Նույնն է նաև Սինգապուրում, որտեղ, որպես էժան աշխատուժ, նորից հնդիկներն են, որոնք ժամանակավոր միգրանտներ են այդ երկրում։ Միգրացիոն ծառայության աշխատողին երկու տարվա ազատազրկման էին դատապարտել այն բանի համար, որ նա երկու հազար դոլար կաշառքի դիմաց երկարաձգել էր մի միգրանտի աշխատանքային կեցության ժամկետը։ Քանի որ այդ երկրում ամեն ինչ խիստ հաշվարկված է, հոգում են միգրանտների կենսաբանական այլ կարիքները ևս. հասարակաց տները օրինականացված են, ինչը բացառում է օտարների կողմից սեռական ոտնձգությունների հնարավորությունը։


Կարծում եմ՝ այս նյութը մեր իշխանություններին մտորելու և հայանպաստ հետևություններ անելու տեղիք կտա։ Քաղաքական այրերի վերը նշած կարծիքներն ուղղակի անտեղյակության կամ, եթե չասենք կուրության, ապա քաղաքական կարճատեսության հետևանք կարելի է համարել։


Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբան

Հ. Գ. Ես ռասիստ չեմ, բայց կարող եմ լինել այդպիսին, եթե դա է պահանջում իմ երկրի ու ազգի շահը։ Եվ վերջապես, ես կարող եմ ռասիստ լինել այնքանով, որքանով ֆաշիստ էր Գարեգին Նժդեհը։

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ