Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մրցում են ծանրորդները

Մրցում են ծանրորդները
15.02.2019 | 03:43

Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Սովորույթի ուժով կանանց մրցաշարը մեկ օր է տևում, քանզի չունենք առանձնապես մեծ թվով մարզուհիներ: Հաղթող են ճանաչվել Մարիամ Հայրապետյանը (45 կգ քաշային կարգ)` երկամարտի 90 կգ արդյունքով, Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ)` 125 կգ, Տանզելիա Գրիգորյանը (55 կգ)` 132 կգ, Անուշ Արշակյանը (59 կգ)` 144 կգ, Իզաբելա Յայլյանը (64 կգ)` 200 կգ, Ծովինար Կիրակոսյանը (71 կգ)` 182 կգ, Լիանա Գյուրջյանը (76 կգ)` 180 կգ, Նանե Ստեփանյանը (81 կգ)` 161 կգ, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 210 կգ և Արփինե Դալալյանը (+ 87 կգ)` 220 կգ:


Ինչ վերաբերում է տղամարդկանց առաջնությանը, այստեղ կրքերն առավել շիկացած են և, պայմանավորված մասնակիցների մեծ թվով, առաջնությունն էլ` ավելի տևական: 67 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Սևակ Նիկողոսյանը` երկամարտում ցույց տալով 258 (115+143) կգ արդյունք: 73 կգ քաշային կարգում լավագույնը Արմեն Գրիգորյանն էր. երկամարտի նրա 292-ը գոյացել է պոկում վարժության 132 և հրում վարժության 160 կիլոգրամների հանրագումարից:


81-կիլոգրամայինների մրցավեճում երկամարտի 340 (150+190) կիլոգրամ արդյունքով հաղթել է Ռաֆիկ Հարությունյանը, իսկ 89-ում մրցակցությունից դուրս է եղել Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 163 կգ կշռող ծանրաձողը, իսկ երկրորդում սանձել է 185 կիլոգրամը, ինչը երկամարտում կազմել է 348 կիլոգրամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ