Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կալաշնիկով. Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը

Կալաշնիկով. Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը
16.02.2019 | 03:34

Ռուսաստանում և ՀՀ որոշ լրատվամիջոցներում խոսակցությունները, թե Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից ու արտաքին ուժերը նպաստում են դրան, չեն համապատասխանում իրականությանը` Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:


«Կարծում եմ, որ ՀՀ խորհրդարանը ճիշտ քայլ է արել՝ ստեղծելով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: ՀՀ-ին ԵԱՏՄ-ի հետ սերտ կապեր են կապում, որոնք տալիս են տնտեսական արդյունք, և դա արտահայտված է թվերով», - ասել է Կալաշնիկովը:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ