Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արա Ղազարյանը՝ առանց մեղադրական դատավճռի գույքը բռնագանձելու մասին

Արա Ղազարյանը՝ առանց մեղադրական դատավճռի գույքը բռնագանձելու մասին
16.02.2019 | 03:44

ՄԻԵԴ-ը որպես ծայրահեղ բացառություն ընդունում է՝ որոշ դեպքերում կարելի է շեղվել անմեղության կանխավարկածից և ապացուցման բեռը դնել մեղադրայլի վրա, դա էլ միայն առանձին, հատուկ հանցագործություններով՝ փողերի լվացում, ապօրինի հարստացում` Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առանց մեղադրական դատավճռի պետք է բռնագրավվի մարդկանց գույքը, եթե չապացուցեն, որ գույքն օրինական է: «Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խորհուրդ են տվել վարչապետին, բայց հայտնի է, որ ՄԻԵԴ-ը դա վերցրել է շատ տարբեր երկրների ներպետական իրավաբանությունից: Դա պայմանավորված է նրանով, որ կազմակերպված հանցավորությունները, որոնք լատենտային են, օրինակ, փողերի լվացում, որոնց դեմ սովորական ավանդական քրեադատավարական եղանակով հնարավոր չէ պայքարել, որոշ երկրներ ունեն այնպիսի դրույթ, որ փաստի կանխավարկածով են աշխատում: Այսինքն` հաշվեհամարի վրա այսքան գումար գտան, այլևս դատախազը պարտավոր չէ ապացուցել, որ դա անօրինական է: Հակառակը` գումարը տնօրինողն է պարտավոր ապացուցել, որ դա օրինական է, եթե ոչ, փաստի ուժով համարվում է, որ դա անօրինական է, հետևաբար, պետք է բռնագանձվի»,- պարզաբանեց փաստաբանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՄԻԵԴ-ը դա ընդունել է որպես խիստ բացառություն, որովհետև ի վերջո դա հակասության մեջ է մտնում անմեղության կանխավարկածի հետ, որն օրենքի գերակայության և արդարացի դատաքննության ամենակարևոր երաշխիքներից է:

«Եվ որպես խիստ բացառություն, շատ կարևոր է, որ ազգային օրենքը նման ընթացակարգի վերաբերյալ ունենա խիստ հակակշռող դատավարական երաշխիքներ: Այսինքն՝ այնպես չէ, որ դա որպես կանոն է օգտագործում ՄԻԵԴ-ը: Եթե ընդունենք, որ դա կբխեր անցումային արդարադատության մոտեցումներից, անցումային արդարադատությունն ինքնին հակասության մեջ է մտնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շատ հոդվածների հետ: Հետևաբար, դա այնքան բարդ մեխանիզմ է և այնքան հակասական է, որ ուղղակիորեն որոշել, որ մենք սա ընդունում ենք և այդ ճանապարհով ենք գնում, սխալ կլինի»,- ասաց նա և հավելեց, որ Կենտրոնական բանկը հիմա մշակում է այնպիսի օրենքի նախագիծ, որ ապացուցման բեռը դրվի մեղադրյալի վրա: «Կրկնեմ՝ դա չի խախտում որպես այդպիսին մարդու իրավունքը, բայց շատ կարևոր է, թե դատավարական ինչ հակակշռող երաշխիքներ կլինեն նման շեղվածությունը անմեղության կանխավարկածից: Հակակշռող երաշխիք նշանակում է ճշգրտորեն հետևել օրինականության սկզբունքին և համաչափության սկզբունքին: Օրինակ, Սամվել Մայրապետյանի գործով նրա ամբողջ գույքը արգելանքի տակ է՝ անկախ մեղադրանքի ծավալից, մինչդեռ արգելանքի տակ պետք է վերցնել այնքան գույք, որքան մեղադրանքի ծավալն է: Այստեղ հակակշիռը չի աշխատում»,- նշեց նա:


Ըստ Ղազարյանի` այնպիսի երկրում, որտեղ քրեական դատավարությունն իրականացվում է հեղափոխական եղանակով, այսինքն՝ պաթոսով, շատ մեծ է ռիսկը, որ դա կբերի չարաշահումների: «Դրա համար ավելի լավ կլինի, որ դա չընդունվի, հատկապես, որ մենք միանգամից հակասության մեջ ենք մտնում կոնվենցիայի հետ, իսկ դա նշանակում է, որ դիմումներ են գնալու Եվրոպական դատարան: Քրեական դատավարական այդ եղանակներին մեր քննիչները շատ դժվարությամբ է համակերպվելու նման դրույթների հետ: Պարզ է, որ դա կիրառվելու է խախտումներով, այնպես որ դրանք շատ վտանգավոր կառուցակարգեր են, եթե մշակվեն, իհարկե»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ