Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով է լինելու ամենահաջողակը

Ով է լինելու ամենահաջողակը
19.02.2019 | 02:59

Նյութում զետեղված երեք նկարների տերերին էլ հարկավ ճանաչում եք, սակայն զուտ պրոֆիլակտիկ նկատառումներով հիշեցնենք, որ նրանք Ելիզավետա Տուխտամիշևան, Եվգենյա Մեդվեդևան ու Ստանիսլավա Կոնստանտինովան են` երեք գեղասահորդ, որոնցից մեկին է վիճակված լինելու մեկնել աշխարհի առաջնություն, ու դրա համար վճռորոշը լինելու է երեկ մեկնարկած Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկությունը: Ասվածն իհարկե, չի նշանակում, թե Ռուսաստանի կանանց ընտրանին աշխարհի առաջնությունում մեկ ներկայացուցիչ է ունենալու: Բնավ: Պարզապես Եվրոպայի վերջին առաջնության արդյունքներով առաջին երկու համարները` օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան ու Եվրոպայի գործող չեմպիոն Սոֆյա Սամոդուրովան, իրենց տեղերն ապահովագրել են հավաքականում:
Եվ այսպես, դառնանք մեզ հետաքրքրող եռյակին:


ԵԼԻԶԱՎԵՏԱ ՏՈՒԽՏԱՄԻՇԵՎԱ: Այս աղջնակն ինտենսիվորեն պատրաստվում էր Սոչիի օլիմպիական խաղերին ու ոսկե մեդալի համար պայքարում լինելու էր Ռուսաստանի թիվ մեկ հաղթաթուղթը, սակայն վնասվածքն արեց իր գործը, ու Ելիզավետան բաց թողեց քառամյակի թիվ մեկ մրցաշարը: Բարեբախտաբար այն, ինչ պիտի աներ Տուխտամիշևան, նրա բացակայության պայմաններում արեց Ադելինա Սոտնիկովան, սակայն դա մխիթարություն ու երջանկություն էր Սոտնիկովայի ու երկրի համար, բայց ոչ Ելիզավետայի, որին համառորեն պատրաստում էին Օլիմպոսը նվաճելուն:


Հաջորդ տարի մարզուհին անկասելի էր ու իր առաջնայնությունը հաստատեց աշխարհի առաջնությունում` նվաճելով չեմպիոնի կոչումը, սակայն հերթական վնասվածքը նրան նորից դուրս մղեց մեդալների համար հետագա պայքարից: Իր մարզական պատրաստվածության գագաթնակետին Տուխտամիշևան հասավ այս մրցաշրջանում. Գրան պրիի կանադական փուլում շահեց առաջին մրցանակը, նույն խաղարկության ճապոնական փուլում երրորդն էր, կանադական երկրորդ մրցույթում երրորդը ճանաչվեց, պատրաստվում էր Եվրոպայի առաջնությանը, սակայն հիվանդությունը նորից «հնձեց» նրան: Այս պահին շնորհալի մարզուհին առողջական պահանջված վիճակում է ու պիտի փորձի անել հնարավոր կախվածը:


ԵՎԳԵՆՅԱ ՄԵԴՎԵԴԵՎԱ: Օլիմպիադայի արծաթե մեդալից հետո աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ժենյան հեռացավ իր երկարամյա մարզչից` փոխելով նաև բնակության վայրը: Նրա նոր մարզիչը դարձավ կանադացի հանրահայտ մասնագետ Բրայան Օրսերը, որն աշխարհին հայտնի է որպես աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ «թխող» մարզիչ:
Նոր մրցաշրջանը Մեդվեդևայի համար սպասվածը չեղավ: Գրան պրիի կանադական փուլում նա հերոսական ջանքերի շնորհիվ միայն հայտնվեց երրորդ հորիզոնականում, իսկ Գրենոբլում եռյակի մաս էլ չկազմեց, թեպետ դրա մերձ հարևանությամբ էր: Ռուսաստանի առաջնությունից առաջ նա որոշեց փոխել կարճ ծրագիրը, սակայն դարձյալ սպասված արդյունքը չունեցավ: Եվրոպայի առաջնության դռները նրա առաջ բացում էր միայն առաջին եռյակում հայտնվելը, մինչդեռ մրցաշարի արդյունքով ընդամենը յոթերորդն էր:


ՍՏԱՆԻՍԼԱՎԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԱ: Ի տարբերություն նախորդ երկուսի, այս մարզուհին հայտնվեց Եվրոպա մեկնողների կազմում ու հավասարապես դիտարկվում էր մեդալներ շահողների թվում, սակայն մինսկյան մրցելույթն աղջնակը ձախողեց` հայտնվելով ընդամենը տասնմեկերորդ հորիզոնականում, ինչը ձախողում էլ չես համարի, քանզի ձախողումների ձախողում էր:
Վերջում միայն հավելենք, որ կանանց մրցումները մեկնարկելու են փետրվարի 21-ին ու ավարտվելու են մեկ օր անց: Թե ում կժպտա բախտը, եկեք չփորձենք գուշակել, քանզի հաղթողն ուժեղն է լինելու: ՈՒրիշ բան, թե մեր ուզած ուժեղն ով է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ