Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Իշխանությունն իշխանությա՞նն է համոզում

Իշխանությունն իշխանությա՞նն է համոզում
22.02.2019 | 03:04

Խորհրդարանական մեծամասնությունը փորձում է ավանդույթ դարձնել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ փակ հանդիպումները ԱԺ-ում։ Խորհրդարանական կառավարման համակարգում սա նորմալ է, բայց ողջ հարցն այն է, թե այդ քննարկումներից հետո ինչ է շահելու հանրությունը։ Եթե փակ դռների հետևում, առանց լրատվամիջոցների, իրենք իրենց հարց են տալիս ու պատասխաններ ստանում, հետո հայտնում, թե փակ քննարկման մանրամասները հրապարակման ենթակա չեն, իրենք իրե՞նց են համոզում, որ սեփական որոշումներն ու քայլերը ճիշտ են։ Կա՞ մեկը, որ կհավատա, թե այդ քննարկումներից հետո «Իմ քայլը» խմբակցության որևէ անդամ կարող է դուրս գալ ու լրատվամիջոցներին հայտնել, թե այսինչ պաշտոնյան իրեն չհամոզեց, կամ ինքը խնդիրներ է տեսնում կառավարման այդ ոլորտում։ Հազիվ թե։

ՈՒրեմն իշխանությունը իշխանության հետ ի՞նչ քննարկումներ է ծավալում։ Գոնե խորհրդարանական ընդդիմությանն էլ ներգրավեին։ Որքան էլ իմքայլականները հայտարարեն, թե խորհրդարանն անկախ մարմին է, իրենք կարող են իրենց «տղամարդկային» խոսքը ասել, միևնույն է, նրանց պատգամավորներից մեկն ամենաազնիվ ձևակերպումն է տվել իրենց և կառավարության աշխատանքին. «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խոր արմատներ ունի և այնքան հեռու է գնում, կախված Ձեր կատարած գործունեությամբ և անցած ճանապարհով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ 1 նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ և «կողմ» էի քվեարկելու»: Հիմա այս «դիրքորոշմամբ» համակված պատգամավորները գերատեսչությունների ղեկավարների քայլերի ու գործողությունների ճիշտն ու սխա՞լն են տնտղելու։ Չմոռանանք, այդ ամենի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է, որի հանդեպ «վստահության խոր արմատներ կան»։


Վերջին շրջանում մի քանի պաշտոնյաներ գնացին խորհրդարան ու ժամերով «բացատրություններ» տվեցին իշխանական պատգամավորներին, բայց այդ թեմաների շուրջ ոչ թե հանրությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրեցին վերջիններս, այլ լրագրողների համառ ջանքերով խոսեցին կրկին այդ պաշտոնյաները։ Եթե այսպես, թե այնպես խնդրահարույց հարցերի շուրջ լրագրողներն են հանրությանը տեղեկություններ, մեկնաբանություներ ներկայացնում, գուցե թափանցիկության համար արժե հենց լրագրողների՞ ներկայությամբ այդ հանդիպումներն անցկացնել՝ օգնելով նրանց խնայելու ժամանակը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ