Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ
21.03.2019 | 12:33

«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի և առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը: Նախաքննական մարմինը այս քայլին է գնացել, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց` հօգուտ մեղադրյալի: ՀՔԾ լրատվական բաժնից հաստատել են տեղեկությունները. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել է նաև պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետ»:

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ