Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թերեզա Մեյը Brexit-ի հետաձգման հարցում մեղադրել է պատգամավորներին

Թերեզա Մեյը Brexit-ի հետաձգման հարցում մեղադրել է պատգամավորներին
21.03.2019 | 12:36

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորապես ցավում է Brexit-ի հետաձգման առնչությամբ և այդ հարցում մեղադրում է բրիտանացի պատգամավորներին, որ երկու անգամ մերժեցին համաձայնագրի նախագիծը: Հեռուստաուղերձում Մեյը նշել է, որ «ինքը պատրաստ չէ հետաձգել Brexit-ն ավելի, քան մինչև հունիսի 30-ը»: Նա կրկին դիմել է պատգամավորներին` կոչ անելով աջակցել: «Մինչ օրս խորհրդարանն արել է ամեն ինչ` խուսափելու ընտրություն կատարելուց: Քվեարկության է դրվել նախագծի մի քանի փոփոխված տարբերակ, սակայն խորհրդարանն այդպես չի կողմնորոշվել: Պատգամավորները հայտարարել են միայն, որ իրենք չեն ուզում…»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը` հույս հայտնելով, որ խորհրդարանը համաձայնագրին աջակցելու որոշում կկայացնի:
Մեյը կրկին հայտարարել է, որ դեմ է Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու գաղափարին, որ պահանջում է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը:

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ