Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դեսպան Վահագն Աթաբեկյանի մասնակցությունը Լիբանանի նախագահական պալատում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

Դեսպան Վահագն Աթաբեկյանի մասնակցությունը Լիբանանի նախագահական պալատում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
21.03.2019 | 12:45

Մարտի 20-ին Լիբանանի նախագահական պալատում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ ելույթ ունեցան Լիբանանի նախագահ Միշել Աունը և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպանը հակիրճ ներկայացրեց ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության երկու տարիների առաջնահերթություններն ու ծրագրերը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի կարգախոսին, ՀՀ դեսպանը նշեց, որ «Ապրել միասին»-ը նաև Լիբանանի նշանաբանն է՝ բազմաշերտ ու բազմադավան համայնքային կառուցվածքով և կառավարման համակարգով: «Այդ կարգախոսը նաև խորհրդանշում է հավաքական ուղերձը աշխարհասփյուռ հայ ժողովրդի, որի զավակները՝ պահպանելով հավատարմությունն իրենց ազգային արմատներին և ինքնությանը, միաժամանակ հանդիսանում են իրենց հյուրընկալած երկրների օրինակելի քաղաքացիները, և Լիբանանն ու լիբանանահայությունը դրա վառ օրինակն են»,- ընդգծեց Վահագն Աթաբեկյանը: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի ԱԳ նախարարը, կառավարության անդամներ, Բեյրութում հավատարմագրված դեսպանները:

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ