Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մակրոնը խոստանում է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Մակրոնը խոստանում է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը
17.04.2019 | 12:07

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը: «Մենք կվերականգնենք Նոտր-Դամը, այն էլ ավելի գեղեցիկ կլինի», - հայտարարել է Մակրոնը ապրիլի 16-ին հեռուստաուղերձում: Երկուշաբթի երեկոյան բռնկված և ժամեր շարունակված հրդեհի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը: Հրշեջները կարողացան փրկել միջնադարյան հուշարձանի հիմնական քարե կառույցը, այդ թվում՝ երկու զանգակատները:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ