«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցումը. Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցումը. Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը
19.04.2019 | 22:59

Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարը ավերիչ հրդեհի զոհ դարձավ: Չնայած տաճարի կառույցը, ճակատը և երկու աշտարակները կանգուն մնացին, տաճարի նավի, երգչախմբի և տրանսպետի տանիքը, ինչպես նաև սրածայր աշտարակը տապալվեցին: Ավերիչ հրդեհից հետո բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվեցին վերակառուցման համար նվիրատվություններ հավաքելու համար: Չորս գործընկերներ աշխատում են Ֆրանսիայի կառավարության հետ միասին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան նպաստել պատմական և ճարտարապետական այս կոթողի վերածննդին:


Դրանք են՝
Ազգային հուշարձանների կենտրոնը
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնադրամը
Ժառանգության հիմնադրամը
Ֆրանսիայի հիմնադրամը
Ինչպես խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը, տաճարը լիովին վերակառուցվելու է: Բայց այս վերակառուցումն արժեք ունի: Այդ առումով ողջունվում է յուրաքանչյուրի առատաձեռնությունը:


Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին: Մենք զգացված ենք վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից, որը վկայում է մեր երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ հայերի ունեցած սիրո մասին:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ