«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բորդոյում հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել

Բորդոյում հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել
20.04.2019 | 14:02

Բորդոյի արվարձանում գտնվող գինու պահեստում, որը պատկանում է Sovex Grands Chateaux ընկերությանը, հրդեհը ոչնչացրել է երկու միլիոն շիշ գինի և այլ ոգելից խմիչքներ՝ 12,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, հայտնել է The Local հրատարակությունը: Ապրիլի 18-ին չպարզված պատճառով սկսված հրդեհի մարման համար պահանջվել է 15 ժամ, մարմանը մասնակցել է մոտ 60 հրշեջ:


Բորդոն Ֆրանսիայի խոշորագույն գինեգործական տարածաշրջանն է, այստեղ է արտադրվում աշխարհի ամենաթանկ գինիներից մեկը: 2018-ին Ֆրանսիայում գինու արտադրությունն ավելացել է 35 տոկոսով, անցյալ տարվա գինու որակը գնահատվում է՝ շատ բարձր: Դրամական արտահայտությամբ երկիրը գինու արտահանման ցուցանիշով համաշխարհային առաջատարն է (տարեկան 9,3 միլիարդ եվրո):

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ