«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Եգիպտոսում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է

Եգիպտոսում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է
20.04.2019 | 14:06

Եգիպտոսում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» ասեն խորհրդարանի հաստատած փոփոխություններին, որոնց հիմնական մասն առնչվում է նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Ըստ երկրի Ընտրական հանձնաժողովի որոշման՝ քվեարկությունը կտևի ապրիլի 20-22-ը: Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ հանրաքվեին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցող առավելագույն թվով մարդ: Արտերկրում բնակվող եգիպտացիները քվեարկում են ապրիլի 19-21-ը: Արդյունքները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան ապրիլի 27-ին:


Եգիպտոսի խորհրդարանը հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը չորսից պետք է դառնա վեց տարի: Կա դրույթ, որով նախագահը իրավունք ունի վերընտրվել ոչ ավելի, քան երկու հաջորդական ժամկետով: Ըստ այդմ՝ 2018-ին ընտրված Աբդել Ֆաթթահա աս-Սիսիի լիազորությունները կավարտվեն ոչ թե 2022, այլ 2024-ին: Եթե նա ևս մեկ անգամ վերընտրվի, երկիրը կղեկավարի մինչև 2030-ը:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ