Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտակ Զեյնալյանի դիմումը՝ սկանդալի պատճառ

Արտակ Զեյնալյանի դիմումը՝ սկանդալի պատճառ
20.04.2019 | 14:09

«Ժողովուրդը» գրում է․«Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:


Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ