ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում
20.04.2019 | 14:11

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը՝ Ֆեյսբուքում օգտատերերի հարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար: «Վերջերս կառավարությունում այդ թեմայով քննարկում էր, խոսում էինք սերիալների որակի մասին: Տեսնելով, որ Հայաստանում սերիալները բավական պոպուլյար են, կարծում ենք, որ ճիշտ կլինի դրանց որակը բարձրացնելով, մտցնել կրթական բաղադրիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հեռուստասերիալներից բացի պետք է ուշադրություն դարձնել հաղորդումներին: Արդեն եթերում կան հաղորդումներ, որ դրական արձագանք են ստանում հասարակության շրջանում, բավական հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է ավելին լինեն կրթական, դաստիարակչական բաղադրիչներ պարունակող հաղորդումները:


Նիկոլ Փաշինյանը կարևորեց նոր ծրագիրը, որն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Խոսքը «E-cult» նախագծի մասին է, որ դպրոցականներին հնարավորություն կտա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոն, համերգասրահ թանգարան: Վարչապետը տեղեկացրեց, որ dasaran.am-ում կտեղադրվի համապատասխան գործիք, որով աշակերտները հնարավորություն կունենան մշակութային օջախներ հաճախելու տոմսեր:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ