Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գրադարանների կառավարման նոր համակարգ՝ Երևանում

Գրադարանների կառավարման նոր համակարգ՝ Երևանում
20.04.2019 | 15:47

Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում: Գրադարանների մի մասը ենթարակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որը ենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, արդյունավետ չէ: Նա նշել է, որ գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններ ուղղակի իներցիայի ուժով ապրում են: «Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպես պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում»,- ասել է քաղաքապետի տեղակալը, նշել նաև, որ Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ, որը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից:

Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ