Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Ես հիմա չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե չի մեղադրվի

Նիկոլ Փաշինյան. Ես հիմա չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե չի մեղադրվի
20.04.2019 | 23:15

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ՝ երեկ ֆեյսբուքի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մինչև այսօր ոչ մի քրեական գործով մեղադրյալ չէ։

«Էս տողատակում ես կարդում եմ հետևյալը՝ «ըհն, դուք կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություն ունեք և թաքուն պայմանավորվածությունների բերումով իրեն ձեռք չեք տալիս»։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն ասում եմ, ինչպես նախկինում եմ ասել՝ ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ լինել. սա եկեք միանշանակ և մեկընդմիշտ արձանագրենք։ Ես հիմա չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, չի մեղադրվի։ Ես ասել եմ՝ ես քննիչ կամ դատախազ չեմ, բայց ես կարող եմ երաշխավորել՝ էն պահին, երբ մեղադրելու համար բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի։ Եթե ես որևէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, նշանակում է, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, նշանակում է՝ իմ ապրած ամբողջ կյանքն է անիմաստ», - նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ