Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դանիել Իոաննիսյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

Դանիել Իոաննիսյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին
20.04.2019 | 23:26

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի գրառմանը:


«Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է: Բայց այս գործում կան ակնհայտ խնդիրներ (մի ամբողջ փունջ) և ես հուսով եմ, որ վարչապետի կողմից «նորմալ քննության ապահովելը» կարտահայտվի քննության բազմակողմանիության ապահովմամբ և ոչ «Վանեցյանի գործնա, թող ինքն էլ անի»-ով:
Հ.Գ. Իմիջայլոց, ինչի՞ համար ենք մեք ՀՔԾ պահում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի գործը պիտի ԱԱԾ-ն քննի»,- գրել է նա:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ