Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Անգելա Մերկելը կարող է գլխավորել Եվրահանձնաժողովը

Անգելա Մերկելը կարող է գլխավորել Եվրահանձնաժողովը
20.04.2019 | 23:28

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ենթադրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապագայում կարող է գլխավորել Եվրահանձնաժողովը, գրում է DW-ն։ Յունկերի խոսքով՝ նա բարձր որակավորում ունի և արժանի է Եվրամիությունում ղեկավար պաշտոն ստանձնելուն։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ Անգելա Մերկելն անհետ կկորչի։ Նա ոչ միայն հարգանքի արժանի անձնավորություն է, այլև սիրո արժանի գեղարվեստական ստեղծագործություն»,-ասել է նա։

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ