Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պարոն վարչապետ, Ձեզ տեսա՛ծ պահեք

Պարոն վարչապետ, Ձեզ տեսա՛ծ պահեք
07.05.2019 | 03:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխորժակը տեղն է, ու դա նորություն չէ: Պաշտոնական այցերը նա սիրում է ուտել-խմելով, ասել-խոսելով անցկացնել: Ասածիս ապացույցն օրերս նրա այցն էր Արարատի մարզ, որտեղ մասնակցում էր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի ներդրումային ծրագրի» համաժողովին: Գրեթե բոլոր տաղավարների մոտ կանգնող և ինչ-ինչ բաներ համտեսող վարչապետը տեսախցիկների աչքից չէր վրիպել, ու նրա՝ ախորժակով հաց ուտելու տեսանյութերը գրոհել էին համացանցը: Երկիրը ներկայացնող առաջին դեմքն իր ձեռքով կտրում էր լավաշը, մեջը պանիր դնում ու անուշ անում, վրայից էլ թթու փորձում, ու որպեսզի կերուխումը ամբողջական լինի, մի գավաթ էլ գարեջուր ըմպում: Փաշինյանի անձով հիացածներն ասում են, թե «ժողովրդական մարդ է, իր ձեռքով բրդուճ է անում, չի ամաչում, անմիջական է, դրա համար էլ օգտվում է հյուրասիրությունից»: Ժողովրդական մարդ լինելը, իհարկե շատ լավ է, ուղղակի տեսախցիկների առջև ախորժակով սնվելը գեղեցիկ չէ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, օրինակ, որ ամեն առավոտ առանց մի քանի մեքենաների ուղեկցության է աշխատանքի գնում, շուկայից անձամբ է գնումներ կատարում ու բնակվում բազմաբնակարան շենքում, ոչ պակաս ժողովրդական է, բայց նրան տնավարի հաց ուտելիս ոչ ոք չի տեսել: Անկախ ժողովրդական լինել-չլինելու հանգամանքից՝ հյուրասիրությունից չափավոր օգտվելը ոչ միայն երկրի առաջին դեմքերին է վերաբերում, այլև բոլորիս: Փոքր տարիքից մեր ընտանիքում ինձ դաստիարակել են, որ երբ հյուր եմ գնում, քիչ ուտեմ, պահպանեմ էթիկայի ու քաղաքավարության նորմերը: Ախորժակով ու առանց կաշկանդվելու կարելի է ուտել, խմել, քեֆ անել խնջույքի ժամանակ, աշխատանքից դուրս, բայց տեսախցիկների դիմաց անհագուրդ սնվելը, համաձայնեք, գեղեցիկ չէ:
Արարատի մարզ վարչապետ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ էլ էր այցելել ու, գյուղացիների ծանր առօրյայով ոգեշնչված, «Ռանչպար» բանաստեղծությունը գրել: Հետաքրքիր է՝ այս այցից հետո՞ ինչ բանաստեղծություն կծնվի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ