ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին

BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին
06.06.2019 | 13:38

BBC-ի հոդվածագիր Ջասթին Կալդերոնն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթին, լեզվին, նմանություններին: Հոդվածագիրը, լինելով Բասկերի երկրում, օրինակներ է ներկայացնում ժամանակակից հետազոտություններից, որոնցում խոսվում է երկու ժողովուրդների լեզվական ընդհանրություններից: Նախ` նա սկսում է Սան Սեբաստիան քաղաքի տաճարի նկարագրությամբ, որը համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող տեսարժան վայրերից մեկը: Այնուհետև անդրադարձ է կատարում տաճարի բակում տեղակայված հայկական խաչքարին: Հայկական խաչքարը կանգնեցվել է հայ համայնքի ջանքերով և նվիրված է 1915 -ին Օսմանյան Թուրքիայում զանգվածային սպանված հայերի հիշատակին: Բասկերի երկրի խորհրդարանը Իսպանիայում հինգ խորհրդարաններից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը: «Երբ ես առաջին անգամ տեսա հայկական խաչքարը, ես նոր էի եկել Ֆրանսիայի Բիարից քաղաքից, որտեղ բնակվում են բասկեր, որտեղ հայ-բասկյան ասոցիացիան հիմնադրել է ամուր բարեկամություն երկու խմբերի միջև: Ես նկատեցի, որ Սան Սեբաստիանում գտնվող հայկական խաչքարը նման է Բիարիցում գտնվող բասկյան խաչքարին:


Այս երկու ազգերը գտնվում են Եվրոպայի տարբեր մասերում, սակայն նրանց միջև գոյություն ունի փոխադարձ վստահություն և բարեկամություն: Չնայած նրանց լեզուների միջև առաջին հայացքից չկա նմանություն, բայց նրանք կիսում են քերականական տարրեր, որ ընդունվում են ինչպես հայ, այնպես էլ բասկ գիտնականների կողմից»:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ

a class="addthis_button_twitter">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սերնդափոխության մեխանիկա
Սերնդափոխության մեխանիկա