Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահը

Վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահը
18.06.2019 | 11:20

RFI-ն տեղեկացնում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ, 67-ամյա Մուհամեդ Մուրսին հունիսի 17-ին մահացել է Կահիրեի հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին դատարանի դահլիճից: Մուրսիի մահը հաղորդել են և Reuters-ն ու France Presse–ը՝ հղում անելով Եգիպտոսի պետական հեռուստատեսությանը: Նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը դատարանում ելույթի պահին, նրան փոխադրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին նախագահ էր ընտրվել 2012-ին՝ նախագահ Հոսնի Մուբարաքի 2011-ի փետրվարին իշխանազրկումից հետո: 2013-ի հուլիսին զանգվածային բողոքներից հետո Մուհամեդ Մուրսին պաշտոնանկվեց ռազմական հեղաշրջումով: «Մուսուլման եղբայրների» գործունեությունն արգելվեց, կազմակերպության ղեկավարներին դատի տվեցին: Դատարանը Մուրսիին դատապարտեց 45 տարվա բանտարկության՝ 2012-ին ցուցարարների նկատմամբ հաշվեհարդարի և «հօգուտ Կատարի լրտեսության համար»: 2016-ին նախկին նախագահի մահապատիժը բեկանել էին:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ