ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել

Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել
19.06.2019 | 21:35

Անկեղծ ասած՝ ես ինձ չեմ հիշում Ղարաբաղի հարցի կարգավորման լավատեսական տրամադրություն հաղորդելիս, որովհետև ընդհակառակը՝ միշտ ասել եմ, որ պատերազմն ավարտված չէ, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը պարզապես ցանկանում է փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական, բանակցային հունից։ Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ կիրառում է, Հայաստանը, ԶՈՒ պատրաստականության մակարդակը բարձրացնելով, պետք է դիմակայի։ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել», - ասաց նա։


ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վարչապետը գնահատում հայկական կողմի դիվանագիտական ջանքերը, այս դաշտում արվու՞մ է առավելագույնը: Վարչապետը պատասխանեց. «Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ