«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ծարավ աղբյուրի փողոցում թափառող շների պատճառով մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ

Ծարավ աղբյուրի փողոցում թափառող շների պատճառով մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ
25.06.2019 | 02:10

Թափառող կենդանիների խնդիրը Երևանում ոչ միայն չի լուծվում, այլև ավելի ու ավելի վատթարանում է. թափառող կենդանիների թիվն աճում ու աճում է` անգամ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծումից ու ամիսների գործունեությունից հետո։


Հերթական ահազանգը «Իրատես» թերթի խմբագրությունը ստացել է Ծարավ աղբյուրի փողոցի նորակառույց շենքերի բնակիչներից։ Այստեղ ապրողներն ահազանգում են, որ թափառող շները սպառնում են արդեն իրենց անվտանգությանը։ Գրանցվել են անգամ կծելու դեպքեր։ Նորակառույց թաղամասի բնակիչները հիմնականում երիտասարդ ընտանիքներն են, որոնց երեխաները չեն կարողանում բակ դուրս գալ, շները հարձակվում են երեխաների վրա։ Բնակիչները խնդրով դիմել են համատիրությանը, պատասխանել են, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում» հերթագրել են տվյալ հասցեն, և հերթը հասնելուն պես կենտրոնի աշխատակիցները կժամանեն ու կանեն իրենց գործը։


Մենք զանգեցինք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ, մեզ ասացին, որ խնդրին տեղյակ են, Ծարավ աղբյուրի փողոցից ահազանգերը շատ են, և առաջիկայում խոստանում են գալ։ Մեր հարցադրմանը՝ ի՞նչ ժամկետ է ենթադրում «առաջիկա» ասվածը, հեռախոսավարը նշեց՝ մինչև հունիսի վերջ։ Ստացվում է, որ կենտրոնը չունի համապատասխան ռեսուրսներ՝ բնակիչների ահազանգերին արձագանքելու համար կամ էլ չի կարողանում արդյունավետ կազմակերպել աշխատանքը։ Թափառող կենդանիների հարցը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ ամեն վայրկյան կարող է արձանագրվել դժբախտ դեպք։ Այդ դեպքում ի՞նչ պատասխան է տալու վերոնշյալ կառույցը։
Նշենք նաև, որ թաղամասի բնակիչները դեմ են նաև ստերջացված կենդանիներին բակ վերադարձնելուն, քանի որ դրանք նույնպես վտանգ են ներկայացնում, բացի այդ, հաչոցներն ու աղմուկը գիշերները թույլ չեն տալիս մարդկանց հանգստանալ։


Անահիտ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, բազմաթիվ ահազանգերից հետո հունիսի 24-ի դրությամբ Ծարավ աղբյուրի փողոցի խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ