Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրով. Արևմուտքն աչք է փակում Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա

Լավրով. Արևմուտքն աչք է փակում Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա
25.06.2019 | 11:32

Արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության և ռուսատյացության դրսևորումները՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ազգայնականների, ռուսատյացության վայրագությունների վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը», - ասել է նա: «Մենք սթափ ենք գնահատում համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների դերը», - ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկից չի պատնեշվում, իրեն չի մեկուսացնում, երկխոսությունից չի հեռանում այն հարցերում, որոնցում համատեղ փոխշահավետ աշխատանքի հնարավորություն կա՝ ամբողջ մարդկության ընդհանուր խնդիրների կարգավորման նպատակով։

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ