Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Թրամփն Օսակայում

Ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Թրամփն Օսակայում
25.06.2019 | 11:38

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «Մեծ քսանյակի» շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է Սպիտակ տունը: Թրամփը ցանկանում է Պուտինի հետ խոսել Իրանին, Սիրիային և Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերի շուրջ՝ չշրջացելով երկկողմ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սպառազինության նկատմամբ վերահսկման խնդիրները: Սպիտակ տնից չեն բացառել, որ երկու երկրների նախագահները հնարավոր է քննարկեն նաև Վենեսուելայում ստեղծված իրավիճակը: «Մեծ քսանյակի» գագաթաժողովը հունիսի 28-ից 29-ին է, Ճապոնիայի Օսակա քաղաքում:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ