Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյան. Դուք այդ մարդկանց աչքերում կտեսնեք հույս և վճռականություն

Զոհրաբ Մնացականյան. Դուք այդ մարդկանց աչքերում կտեսնեք հույս և վճռականություն
25.06.2019 | 11:46

ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում հունիսի 24-ին 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացվեց, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Միջոցառման բացմանը նախարար Մնացականյանը հանդես եկավ ելույթով. «Այս ցուցահանդեսն արտահայտում է հեղափոխության երկու ամիսների ոգին, որտեղ մարդիկ իրապես ստանձնում էին իրենց ճակատագրի հանդեպ պատասխանատվություն, դառնում կարևոր մի գործընթացի մասնակից, կերտում այդ հեղափոխությունը։ Այս լուսանկարներում դուք կտեսնեք կանանց, երեխաների, տարեցների, երիտասարդությանը, կտեսնեք բոլորին։ Դուք այդ մարդկանց աչքերում նաև կտեսնեք հույս և վճռականություն․ և հենց սա էր առաջ մղում հեղափոխության ոգին»։ «Մենք հպարտ ենք այս հեղափոխությամբ, քանի որ սա ժողովրդի հեղափոխություն է։ Դա ոչ բռնի, խաղաղ, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Կարծում եմ հատկանշական է, որ այս ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այն դահլիճի առջև, որտեղ մենք միասնական ջանքեր ենք գործադրում ամրապնդելու մարդու իրավունքները, համատեղ աշխատում՝ մարդու իրավունքները միջազգային հարթակում ամրապնդելու ուղղությամբ։ Սա համարեք մեր փոքր ներդրումը մարդկային կյանքի և արժանապատվության հաղթանակի գործում», – ընդգծել է ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ