Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առաջիկայում մեր երկրում նորանոր «իջևաններ» են սպասվում

Առաջիկայում մեր երկրում նորանոր «իջևաններ» են սպասվում
20.07.2019 | 11:24

«Փաստը» գրում է. «Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: Նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափամերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու կառավարության որոշման հետ կապված: Ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, և հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտրանք չունեն: Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այլընտրանք չունի, քանզի սեղանին դրված է Սևանի փրկությունը:
Այսինքն, ավելի լավ է հիմա արգելել, քան հետագայում ընդհանրապես ձկնապաշար չունենալ»:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ