Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աննա Հակոբյանին պետք է հարցաքննել

Աննա Հակոբյանին պետք է հարցաքննել
01.08.2019 | 10:59

«Իրատեսի» նախորդ համարում տպագրված «Պարտադրում են «մուծվել» վերտառությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակոբյանի հիմնադրամներին, վերջինիս շա՜տ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստիճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Աննա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համքարությանը զրպարտել է՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը «Մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից»։ ՈՒշադրություն՝ արձագանք, ոչ թե հերքում։ Փաստացի, լուրի բովանդակությունը ոչ մեկը չի փորձել հերքել, պարզապես այդ լուրի թիկունքում Հակոբյան Աննան տեսնում է «նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատվերը»։ Այստեղ են ասել «Ամեն մեկն իր արշինով է մյուսին չափում»։ Բայց ամեն ինչ հերթով։


Լրագրող Աննա Հակոբյանն ասում է, թե լուրը «կլորիկ գումարի» դիմաց է հրապարակվել։ Չգիտեմ, թե Աննա Հակոբյանը իր լրագրողական գործունեության ընթացքում քանի անգամ է կլորիկ գումարների դիմաց նյութեր գրել, բայց այնքան հանգամանորեն է այս փոքր արձագանքում անդրադարձել պատվերով ու գումարով նյութեր գրելու սխեմային, որ տպավորություն է, թե բազում անգամ դրա միջով անցել է։ Ինչ վերաբերում է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատվերին, սա արդեն զրպարտություն է, որը պետք է իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվի։ Եթե Հակոբյանը նման բան գիտի, պետք է անուններ հնչեցնի, իսկ մերկապարանոց հայտարարությունների համար կարող է, սովորության համաձայն, սեփական թերթը գործի դնել։


Սակայն առավել ուշագրավ հատվածը այն է, որ խոսքն ընդհանրացնելով, գրասենյակն «արձագանքում» է. «Տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից»։ Սա հանցագործության մասին հաղորդագրություն է և առնվազն իրավապահ մարմինները պետք է զբաղվեն վարչապետի տիկնոջ հայտարարություններով։ Մեկ-մեկ պետք է Աննա Հակոբյանը հանրությանը ներկայացնի և այն լրատվամիջոցներին, և այն քաղաքական գործիչներին ու գործարարներին, որոնք թաթախված են այդ ամենի մեջ։ Սա արդեն սեփական թերթում նյութ գրել չէ, որ մտքին եկածը թղթին տան ու տարիներ շարունակ անպատասխանատու հայտարություններ անեն։ Բարձրաստիճան պաշտոնյայի կինն ասում է, թե նման տեղեկություններ ունի։ Իսկ ո՞վ պետք է այդ տեղեկությունը ստուգի, եթե ոչ իրավապահները։ Չէ՞ որ այս իշխանությունն է պարբերաբար հորդորում հանրությանն այս կամ այն հակաօրինական երևույթ իմանալու պարագայում դիմել ոստիկանություն։ Նույնը մենք ենք հորդորում Աննա Հակոբյանին։ Ի վերջո, մեզ էլ է շա՜տ հետաքրքիր պարզել, թե ով է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի այդ որդին։
Իսկ այս ամենում ամենաուշագրավն էլ այն է, որ վարչապետի տիկնոջից զատ Աննա Հակոբյանը թերթի խմբագիր է, այսինքն նույն այն ընտանիքի անդամ, ում մեղադրում է պատվերով ստահոդ լուրեր գրելու մեջ։ Քանի որ ոչ մի կոնկրետ անուն Աննա Հակոբյանը չի հնչեցնում, նշանակում է իր խոսքերն ամբողջովին տարածում է նաև իր և իր լրատվամիջոցին վրա։ Մենք էլ, չէ՞, իրավունք ունենք կարծելու, որ գուցե Հակոբյանը սեփական թերթի անցած ուղուն համահունչ գնահատականներ է հնչեցրել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ