«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կոմերսանտ. Պաշտպանները հասան իրենց նպատակին. Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, արդեն երրորդ անգամ ազատ կարձակվի կալանքից

Կոմերսանտ. Պաշտպանները հասան իրենց նպատակին. Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, արդեն երրորդ անգամ ազատ կարձակվի կալանքից
05.09.2019 | 12:20

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին՝ գրում է «Կոմերսանտ»-ը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանններին հաջողվել է հասնել իրենց նպատակին. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։


Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ: Ինչպես հայտարարել է Հրայր Թովմասյանը, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) ճանաչվել է հակասահմանադրական։ ՍԴ որոշման համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի նախատեսում հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց անձեռնմխելիություն, թեև հիմնական օրենքը երաշխավորում է այն։


«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին ևս մեկ հոդված՝ 135-ը (խափանման միջոց կիրառելու հիմքերը), սակայն դատարանն այն չի բավարարել։ Պաշտպան Արամ Վարդևանյանի խոսքով՝ դա մեծ ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա։ Հարցին, թե դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի, Արամ Վարդևանյանը պատասխանել է, որ միանշանակ այդ մասին կարելի է խոսել միայն որոշման հրապարակումից հետո, որը, փաստաբանի հաղորդմամբ, պետք է տեղի ունենա երեք օրում։ Փաստաբանը նաև հավելել է, որ ելնելով այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել՝ «ազատության սահմանափակումը չի կարող լինել իրավական և չի կարող լինել սահմանադրական»։ Սահմանադրական դատարանի ներսում նույնպես հակասություններ կան։ Ըստ Հրայր Թովմասյանի՝ երկու դատավորներ՝ Արմեն Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանը, որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են ունեցել։ Բացի այդ, ավելի վաղ ՍԴ ևս մեկ դատավոր՝ Վահե Գրիգորյանը, միջնորդել էր, որ նախագահ Թովմասյանն ու մյուս երկու դատավորները չկարողանան մասնակցել գործի քննությանը՝ պնդմամբ, որ նրանք «այս կամ այն կերպ մասնակցել են 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ որոշումների կայացմանը»:


Դիտվել է՝ 4250

Մեկնաբանություններ