Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆորս-մաժորներին պատրաստվելիս

Ֆորս-մաժորներին պատրաստվելիս
11.09.2019 | 12:47

«Հրապարակը» գրում է. Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը: «Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչեւ տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլեւ Երեւանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երեւանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ: Ի դեպ, ընթացքի մեջ է նաեւ տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հարաքվեի եւ համայնքապետին անվստահություն հայտնել։ Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաեւ Երեւանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչեւ կուսակցության փակման դրույթ»,- ասաց իմքայլականը:


Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։ «Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սեւեռված է Ամուլսարի վրա»: Իսկ հանդիպման ժամանակ իսկապե՞ս Փաշինյանը խստիվ զգուշացրել է, որ որեւէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»։

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ