Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կո­մի­տա­սի սա­փո­րը

Կո­մի­տա­սի սա­փո­րը
16.09.2019 | 17:13
Միջ­նա­դա­րում Քյո­թա­հիա­յում աշ­խույժ և հա­րուստ հայ­կա­կան հա­մայնք է ե­ղել , որ­տեղ էլ 14-15-րդ դա­րե­րում աս­տի­ճա­նա­բար զար­գա­ցել է հախ­ճա­պա­կյա սա­լիկ­ներ ու սա­փոր­ներ պատ­րաս­տե­լու ար­վես­տը, և ձևա­վոր­վել է Քյո­թա­հիա­յի հայ­կա­կան սա­լիկ­նե­րի դպ­րո­ցը: Կա վար­կած, ըստ ո­րի` հախ­ճա­պա­կու պատ­րաստ­ման տեխ­նո­լո­գիան Քյո­թա­հիա Նա­խիջևա­նից բե­րել էին Կո­մի­տա­սի նախ­նի­նե­րը: Քյո­թա­հիա­յի հախ­ճա­պա­կյա սա­լիկ­նե­րը սպի­տակ և կա­պույտ գույ­նի էին : Այ­նու­հետև 17- րդ դա­րում հայ վար­պետ­նե­րը սկ­սում են օգ­տա­գոր­ծել դե­ղին, կա­նաչ գույ­նե­րը, և հայտ­նի հայ­կա­կան կար­մի­րը (tomato-red color Armenian)։ Այս­պի­սով Քյո­թա­հիան դառ­նում է հայ­կա­կան հախ­ճա­պա­կու ար­տադ­րու­թյան կենտ­րոն: Օս­մա­նյան կայս­րու­թյան մեջ նրա հիմ­նա­կան մր­ցա­կի­ցը Իզ­նիկն էր, ո­րի ար­տադ­րան­քը, ի տար­բե­րու­թյուն հայ վար­պետ­նե­րի քրիս­տո­նեա­կան սա­լիկ­նե­րի, իս­լա­մա­կան թե­մա­տի­կա­յով էր:
Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան ու ար­վես­տի թան­գա­րա­նի ե­րաժշ­տա­կան ֆոն­դում պահ­վում է մի գե­ղա­զարդ սա­փոր, որն ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է Կո­մի­տաս վար­դա­պե­տի հետ: Սա­փո­րի մա­սին տե­ղե­կու­թյու­նը մեզ տրա­մադ­րեց թան­գա­րա­նի ե­րաժշ­տա­կան ֆոն­դի վա¬րիչ, ե­րաժշ­տա­գետ Մա­րի­նե Մու­շե­ղյա­նը:
1881-ին տաս­ներ­կուա­մյա Սո­ղո­մո­նը Գևորգ վար­դա­պետ Դեր­ձա­կյա­նի հետ ճա­նա­պարհ է ընկ­նում դե­պի Էջ­միա­ծին: Հաս­նե­լով Էս­քի­շե­հեր, ո­րը 50 կմ հե­ռու էր Քյո­թա­հիա­յից, հյու­րըն­կալ­վում են վար­պետ Թո­րոս Ապ­տա­լյա­նի տա­նը: Վեր­ջինս հո­գում է պա­տա­նու ճա­նա­պար­հա­ծախ­սը: Տա­րի­ներ անց՝ 1913 թ. Կո­մի­տասն անց­նում է Էս­քի­շե­հե­րով ու այս գե­ղա­զարդ սա­փո­րը` որ­պես ե­րախ­տա­գի­տու­թյան նշան, նվի­րում վար­պետ Թո­րո­սին: Վար­պե­տի խնդ­րան­քով Կո­մի­տա­սը հան­դի­պում է Փա­րի­զում երկ­րա­չա­փա­կան վար­ժա­րա­նում սո­վո­րող Հով­նա­թան Ապ­տա­լյա­նին՝ վար­պետ Թո­րո­սի որ­դուն և սա­փո­րը հանձ­նում նրան: Հով­նա­թա­նը սր­բու­թյամբ պա­հում է սա­փո­րը և հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո նվի­րա­կան սա­փո­րը, որ­պես մա­սունք, հանձ­նում է թան­գա­րա­նին:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 16502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ