«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը մերժեց Կիմ Չեն Ինին

Թրամփը մերժեց Կիմ Չեն Ինին
17.09.2019 | 12:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ հանդիպումից հետո պատասխանել է Հյուսիսային Կորեա հնարավոր այցի վերաբերյալ հարցին, հաղորդում է aljazeera.com-ը:

«Մեր հարաբերությունները շատ լավ են, բայց չեմ ցանկանում մեկնաբանել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերի մասին: «Կախված նրանից, թե ինչ տեղի կունենա…Վստահ եմ, որ Կիմ Չեն Ինը նույնպես մեծ հաճույքով ԱՄՆ կայցելեր»՝ ասել է Թրամփը և հավելել. «Այժմ Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ»:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ