Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը պարտավոր չէ պաշտպանել Թուրքիայի և Սիրիայի սահմանը

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը պարտավոր չէ պաշտպանել Թուրքիայի և Սիրիայի սահմանը
13.10.2019 | 13:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը պարտավոր չէ կանգնել և պաշտպանել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանների անվտանգությունը, ամերիկացի զինվորները չպետք է 15 տարի ապրեն Թուրքիայի և Սիրիայի սահմանին և զբաղվեն այդ տարածքի պաշտպանությամբ: «Ես չեմ կարծում, որ մեր զինվորները պետք է… պաշտպանեն Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, երբ մենք չենք կարողանում պաշտպանել մեր սեփական սահմանները»,- հավելել է Թրամփը:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ