Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչ են խո­սել Նի­կոլն ու «կիր­թը»

Ինչ են խո­սել Նի­կոլն ու «կիր­թը»
15.10.2019 | 00:16

Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ ան­տե­սա­նե­լի ակ­տի­վու­թյուն է նկատ­վում նաև Ղա­րա­բա­ղյան հար­ցում: Գոր­ծըն­թաց­ներն ա­ռայժմ ըն­թա­նում են գոր­գի տակ, այ­նու­հան­դերձ, «վե­րե­լա­կա­յին» շփում­ներն ար­ձա­նագ­րում են` ձևա­չա­փա­յին փո­փո­խու­թյան տար­րեր ևս առ­կա են:
Ա­մենևին պա­տա­հա­կան չպետք է հա­մա­րել գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի գրո­հը հենց այս պա­հին, որ­քան էլ շա­տե­րը պն­դեն, թե Ար­ցա­խը թևա­կո­խում է նա­խընտ­րա­կան փուլ, Բա­լա­սա­նյա­նը պար­զա­պես խա­ղի մեջ է մտ­նում էն­դշ­պի­լով: Բա­լա­սա­նյա­նի մտ­քե­րը հե­ռագ­նա մե­սիջ­ներ էին` ա­ռա­ջին հեր­թին Ար­ցա­խյան խնդ­րին առ­նչ­վող, ին­չը ակն­հայտ է նաև Ռու­սաս­տան-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան վեր­ջին դիրս­կուր­սում:


Նախ՝ Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում Վլա­դի­միր Պու­տինն ինչ-որ «իր նման» չէր. նա ան­չափ շատ ժա­մա­նակ «կորց­րեց» Փա­շի­նյա­նի վրա, ինչն իր հեր­թին ազ­դան­շա­նում էր` հան­դի­պում­նե­րի «ան­կանգ» ռե­ժի­մի հա­տա­կում այլ օ­րա­կարգ կա: Պու­տի­նի ոտ­նա­հետ­քե­րը Հա­յաս­տա­նում դեռ չէին սա­ռել, Վալ­դա­յում խիստ հե­տաքր­քիր մտ­քեր հայտ­նեց Սեր­գեյ Լավ­րո­վը. նա քն­նա­դա­տեց Փա­շի­նյա­նի մո­տե­ցու­մը` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» մտ­քե­րի մա­սով, օ­րի­նակ բե­րեց Կո­սո­վոն, ուր ժա­մա­նա­կին ՆԱ­ՏՕ-ի զո­րա­միա­վո­րում մուտք գոր­ծեց: Պարզ­վում է, սա­կայն, «մեծ հայ» Լավ­րո­վը ոչ թե այդ փաս­տի վրա է շեշ­տադ­րու­մը կա­տա­րել, այլ չերևա­ցող միտքն առ­նչ­վել էր Պրիշ­տի­նա­յին, ուր նույն այդ օ­րե­րին ռու­սա­կան զո­րա­խումբ էր մուտք գոր­ծել: Ակ­նարկն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ էր:
Չմո­ռա­նանք` Ար­ցա­խյան խնդ­րում գեր­տե­րու­թյուն­նե­րի հա­մար «ալ­ֆան» և «օ­մե­գան» մշ­տա­պես ե­ղել է խա­ղա­ղա­պահ­նե­րի «բե­րե­տի» գույ­նը:


Ի շա­րու­նա­կու­թյուն` «նժ­դե­հյան ասքն» էր: Ա­ռա­ջին հա­յաց­քից խն­դիրն առ­նչ­վում էր ոչ թե Նժ­դե­հի, այլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ար­ձա­նին»` ԱՊՀ գա­գաթ­նա­ժո­ղո­վում բարձ­րաց­ված: Ա­մեն բան այդ­քան ծի­ծա­ղե­լի չէր լի­նի, ե­թե Փա­շի­նյան Նի­կոլն այդ­քան «պատ­րաստ­ված» չլի­ներ իր ան­ձե­ռա­կերտ ար­ձա­նի բարձ­րաց­մա­նը` Նժ­դե­հի պաշտ­պա­նու­թյա­նը, ե­թե իր հո­գե­հայր Լևոն Տեր-Պետ­րո­սյանն էլ ժա­մա­նա­կին նույ­նա­տիպ մտ­քեր ար­տա­բե­րած չլի­ներ Նժ­դե­հի թե­մա­յով: Ե­թե ոչ վաղ ան­ցյա­լում ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը Սերժ Սարգ­սյա­նի, նրա իշ­խա­նու­թյան դեմ նույ­նա­կան ար­գու­մենտ­ներ չբե­րեին: Սա­կայն ա­մե­նա­կարևորն այդ ա­մե­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու «կիրթ» Իլ­համ Ա­լիևի խիստ եր­կար` եր­կու­ժա­մա­նոց զրույցն էր ու­տե­լու ժա­մին, իբր Նժ­դե­հի ար­ձա­նի «հար­ցով», ո­րի ըն­թաց­քում «մի քիչ» էլ խո­սել էին Ար­ցա­խի խնդ­րից:
Լավ փա­թե­թա­վոր­ված «լապ­շան» կախ­վեց բո­լո­րի ա­կանջ­նե­րից, այդ թվում՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան, ու ա­ռա­ջին հեր­թին` ԵԱՀԿ ՄԽ ա­մե­րի­կյան հա­մա­նա­խա­գա­հու­թյան, որն այս օ­րե­րին փոր­ձում է հաս­կա­նալ` Թուր­քիան կպահ­պա­նի՞ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը` վե­րահս­կո­ղու­թյու­նը հաս­տա­տել Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում 10 կմ շա­ռավ­ղով, թե՞ կփոր­ձի թր­քո­րեն ա­ռաջ գնալ` ան­կա­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ­ներ ա­ռա­ջաց­նե­լով թե՛ տա­րա­ծաշր­ջա­նում, թե՛ առ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում` ֆորս մա­ժոր պար­տադ­րե­լով բո­լո­րին:


Նկա­տենք` Ռու­սաս­տա­նը լուռ հետևում է սի­րիա­կան զար­գա­ցում­նե­րին, սպա­սում է, որ Դոն­բա­սում Զե­լենս­կին կյան­քի կո­չի Շտայ­մա­յե­րի պլա­նը, ո­րը բխում է բա­ցար­ձա­կա­պես Ռու­սաս­տա­նի շա­հե­րից (սա ևս կար­ծես դեռ չի ի­րա­կա­նա­նում)։ Ռու­սաս­տա­նը աչ­քերն ա­ռայժմ փա­կում է սի­րիա­կան զար­գա­ցում­նե­րի վրա, ձեռ­քը հս­տակ պա­հում ղա­րա­բա­ղյան նյար­դի վրա, «ճաշ» տա­լիս հա­կա­մար­տող կող­մե­րին:
Նկա­տենք` Փա­շի­նյան-Պու­տին վեր­ջին շփում­նե­րից, ԱՊՀ «ճա­շից» մեկ օր հե­տո Փա­շի­նյա­նը հարկ հա­մա­րեց հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ Վլա­դի­մի­րո­վի­չի հետ` իբր Սի­րիա­յի զար­գա­ցում­նե­րին առ­նչ­վող:

Մի խոս­քով, Ղա­րա­բա­ղյան խնդ­րում ձնա­գուն­դը կար­ծես սկ­սել է գլոր­վել: Ի դեպ, չմո­ռա­նանք. օ­րերս այն­տեղ էր նաև եր­րորդ նա­խա­գահ, «լուռ» խա­ղա­ցող Սերժ Սարգ­սյա­նը, ո­րը, ըստ ա­մե­նայ­նի, այս փու­լում չէր կա­րող հենց այն­պես «կա­րո­տել» հայ­րե­նի տա­նը, հա­րա­զատ օ­ջա­խին, սի­րե­լի ժո­ղովր­դին` իր ու­րույն ֆլեշ­մո­բի շր­ջա­նակ­նե­րում:
Հաս­կա­նա­լիո­րերն, բո­լո­րը սպա­սում են, թե «գեր», թե փոքր տե­րու­թյուն­նե­րը, թե ինչ­քան ա­րագ կկա­րո­ղա­նա Թուր­քիան «ու­տել» քր­դե­րի տի­րա­պե­տու­թյան տակ գտն­վող սի­րիա­կան տա­րած­քը, ին­չից էլ կար­տած­վեն ա­ռա­ջի­կա զար­գա­ցում­նե­րը:
Պատ­րա՞ստ են Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յին: Իշ­խա­նու­թյան, «գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի» մա­սով խիստ կաս­կա­ծում ենք. ժո­ղովր­դի, ներ­քին դի­մա­կա­յու­թյան, ձեռք­բե­րում­նե­րը պահ­պա­նե­լու մա­սով` հաս­տատ:
Գու­մա­րած` հա­յոց հաղ­թա­կան բա­նա­կը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ