Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կա­մա­զա­սու՞տ­րա»

«Կա­մա­զա­սու՞տ­րա»
03.12.2019 | 00:33
Կար­ծես` ա­յո: Ո­րով­հետև աս­քը՝ Կա­մԱԶ-նե­րի մա­սին, իր դրսևոր­ման բո­լոր ման­րա­մաս­նե­րով, ուղ­ղա­կի նշա­նա­յին հա­մա­կար­գի վե­րած­վեց «նոր Հա­յաս­տա­նում»: Ա­յո, խիստ նշա­նա­յին էր ա­մեն բան այս «սուտ­րա­յի» դեպ­քում։
«Պո­զա» ա­ռա­ջին. փլու­զու­մը տե­ղի ու­նե­ցավ այն­տե­ղից, որ­տե­ղից սկս­վել էր վե­րել­քը. ինչ­պես սի­րում են ա­սել «Իմ քայ­լի» կի­սագ­րագ­րետ, կի­սա­կար­դա­ցած` լավ չհաս­կա­ցած հան­րու­թյու­նը. քա­ղա­քա­պե­տը լա­տենտ չքա­ղա­քա­պետն է: Ա­սել է` հար­վա­ծը ե­կավ իշ­խող կու­սակ­ցու­թյան ա­մե­նա­խոր­քից ու ան­չափ ծանր, դառ­նա­լով ար­դեն իսկ առ­կա հար­վա­ծի` ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի շա­րու­նա­կու­թյուն:
Նկա­տենք` Հայկ Մա­րու­թյա­նը ըն­տր­վել է 81,06 տո­կո­սով: ՈՒ հի­մա, գրե­թե մեկ տա­րի անց, նրա հրա­ժա­րա­կանն ան­խու­սա­փե­լի է, և ոչ մի «լայվ» Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, փր­կու­թյան ափ չի դառ­նա եր­կու­սի հա­մար էլ, քան­զի հա­կա­ռակ գոր­ծըն­թա­ցը` «Սու­պեր մա­մա­յին» ա­թո­ռին գա­մած, պա­րա­նով փա­թա­թած պա­հե­լը, է՛լ ա­վե­լի մեծ վտանգ է Փա­շի­նյան Նի­կո­լի գա­հա­վի­ժող վար­կա­նի­շին, քան Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի չհ­րա­ժա­րե­ցումն էր, ո­րը, ի դեպ, ընդ­դի­մու­թյան մո­դե­լա­վոր­ման տե­սան­կյու­նից շատ կարևոր է, ո­րով­հետև կա­րող է մեկ ան­գամ ևս ռե­ժի­մը շար­ժե­լու նա­խա­հիմք դառ­նալ:
«Պո­զա» երկ­րորդ. ռե­ժի­մի փլու­զու­մը տե­ղի է ու­նե­նում հենց այն­տե­ղից, որ­տեղ ի­րենք իբր թեա­կան ու­ժեղ էին. կո­ռուպ­ցիա­յի դեմ «հուժ­կու» պայ­քա­րից: Սե­փա­կան և չի­նով­նի­կա­կան-նա­խա­րա­րա­կան աշ­խա­տա­վար­ձե­րի գաղտ­նի բարձ­րա­ցու­մից հե­տո այս «կա­մա­զասուտ­րան» ուղ­ղա­կի կո­ռուպ­ցիոն «գո­ռոց» ու ճիչ էր այս իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­կան­ջին. «Էս ի՞նչ եք ա­նում, հար­գե­լի թա­վիշ­ներ. հա­մով է՞, սի­րե­լի շա­տա­կեր­ներ» ռեֆ­րե­նով, ո­րով­հետև «նվիր­ված» ա­մեն մի Կա­մԱԶ ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է տր­ված շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րին: Ընդ ո­րում, այն­պի­սի հն­չեղ ա­նուն­նե­րի հետ կապ­ված, որ աբ­սուրդն ու աս­ֆալ­տը ճեղք­վում, նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին ոչ թե փռում են աս­ֆալ­տին, այլ ներ­հա­տակ ա­նում:
«Պո­զա» եր­րորդ», սույն «կա­մա­զա­սուտ­րան» իշ­խող կու­սակ­ցու­թյան ա­մե­նա­խոր­քա­յին բաց­վածքն է ցու­ցա­նում՝ բա­ցա­պար­զե­լով կադ­րա­յին խնդ­րի բո­լոր նր­բու­թյուն­նե­րը: Այն, որ «իմ ժո­ղո­վուր­դը» հա­զիվ էր հար­մար­վել կամ չէր հար­մար­վել «Կար­գին Հայ­կո­յի» հայտ­նու­թյա­նը նման կարևո­րա­գույն պաշ­տո­նում, վեր­ջի­նիս սպաս­վե­լիք հրա­ժա­րա­կա­նից հե­տո 81,06 տո­կոս ձայն ստա­ցած մե­ծա­մաս­նու­թյու­նը, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, փո­խա­րի­նող չու­նի. ե­ղած միակ կի­սատ-պռատ քա­ղա­քա­պե­տի ա­ռա­ջին տե­ղա­կալ Հրաչ Սարգ­սյա­նի նկատ­մամբ էլ այն­պի­սի կոն­ֆի­գու­րա­ցիա­ներ են կի­րառ­վել տար­բեր փաս­տաթղ­թե­րի հետ կապ­ված, որ վեր­ջինս ար­դեն իսկ ա­հա­վոր խո­ցե­լի է: Ա­սել է` Մա­րու­թյա­նի հրա­ժա­րա­կա­նի դեպ­քում կամ կլի­նի շատ թույլ, ո­չինչ չա­սող, դի­ցուք` Գրի­գոր Ե­րի­ցյա­նը (հի­շենք` վեր­ջինս «ան­կեղ­ծո­րեն» ա­սել է իր «սուտ­րա­յա­կան» կողմ­նո­րոշ­ման մա­սին) կամ կգ­նան նոր ընտ­րու­թյուն­նե­րի:
Ե՞վ: Եվ այն, որ 81,06-ը կդառ­նա ե­թե ոչ 20-30, ա­պա ե­թե ան­գամ 50 մի­նուս 1 (իսկ դա հաս­տա­տա­պես այդ­պես էլ կլի­նի), ա­պա ցու­ցա­նի­շը կար­ձա­նագ­րի Նի­կոլ Փա­շի­նյա­նի ոչևսա­ցու­մը:
«Պո­զա» չոր­րորդ. ա­սենք ան­կեղծ` պար­տիան հե­տաքր­քիր ստաց­վեց, գի­շե­րը`«ա­նուշ ու հեշ­տա­գին». բանն այն է, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցո­ղը, գրե­թե 90-տո­կո­սա­նոց նոր ընտ­րու­թյուն­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը ուղ­ղա­կի փայ­լուն պրո­յեկտ­ման ար­գա­սիք էր այն ա­ռու­մով, որ սեպ է խրե­լու Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­սակ­րալ տես­լա­կա­նի մեջ` սահ­մա­նադ­րա­կան նոր փո­փո­խու­թյուն­ներ: Գի­տենք` Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­րաստ­վում է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով կր­կին անց­նե­լու կի­սա­նա­խա­գա­հա­կան (կամ գու­ցե և լիար­ժեք նա­խա­գա­հա­կան) կա­ռա­վար­ման, ո­րը նրան 10 տա­րի «նոն-ստոպ» կա­ռա­վար­ման մուն­դիր կպարգևի…
Ձգենք պաու­զան` նկա­տե­լու, որ եր­բեք ու եր­բեք` մինչև վեր­ջին պա­հը Նի­կոլ Փա­շի­նյա­նին քն­նա­դա­տող ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հենց այն­պես չէր դի­մի Նի­կո­լին` «գոս­պո­դին պրիե­զի­դենտ»-ով, ին­չը նշա­նա­կում է` ա­րա մեր ու­զա­ծը, կդարձ­նենք քեզ «պրե­զի­դենտ»:
Բայց ինչ­պես ա­սում են` ուր­բա­թը շա­բա­թից շուտ ե­կավ. քա­ղա­քա­պե­տա­րա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րը տե­ղի ու­նե­ցան սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից ա­ռաջ:
Ինչն ա­մե­նա­մեծ նշա­նա­յին ազ­դան­շա­նումն էր:
Հի­մա հաս­կա­ցա՞ք ին­չու նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նը «սա­ռեց» (դեմ ա­ռավ ար­գել­քի հենց Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դռա­նը. դա ևս մեծ նա­խագծ­ման ար­դյունք էր). հու­սամ` հաս­կա­ցաք` ա­ռանց հա­վե­լյալ բա­ցատ­րու­թյուն­նե­րի:
Միով բա­նիվ` Նի­կո­լը կանգ­նած է շատ մեծ ընտ­րու­թյան ա­ռաջ, ու «игра стоит свеч»: Սպա­սենք:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ