ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ «Մենք, որ եկել ենք դեպքի վայր, [բնակարանում] եղել են կինը և հայրը», - նշեց Մելիքյանը։ Մելիքյանը ասաց՝ հարևանների հետ դեռ չեն խոսել. «Եթե տեսնում եք անբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի այդ ինֆորմացիան չկորի, ապացույց չկորցնենք»։
Լրագրողների հարցին՝ զենք հայտնաբերվե՞լ է, քննիչը պատասխանեց. «Դեպքի վայրում զենք կա, այո»։