Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ ԱԳՆ-ից մանրամասներ են ներկայացրել Լիբիայի հարցով Մոսկվայի և Անկարայի աշխատանքի մասին

ՌԴ ԱԳՆ-ից մանրամասներ են ներկայացրել Լիբիայի հարցով Մոսկվայի և Անկարայի աշխատանքի մասին
17.01.2020 | 19:28

Ռուսաստանն ու Թուրքիան շատ քրտնաջան աշխատում են Լիբիայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը РИА Новости-ի հետ զրույցում: Գերմանիայում հունվարի 19-ին կանցկացվի համաժողով՝ Լիբիայում իրավիճակը կարգավորելու հարցով: Հրավիրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Հրավերներ են ստացել նաև Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ղեկավար Խալիֆա Հաֆթարը: «Ես ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան, շատ քրտնաջան աշխատում է այս ուղղությամբ (Լիբիայում իրավիճակը լուծելու համար): Ես չեմ բացառում, որ մեր քայլերը, որոնք համակարգված կլինեն այլ շահագրգիռ կողմերի հետ, արդյունք կտան: Հնարավոր է, նաև Բեռլինում», - ասել է Ռյաբկովը:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ