Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հանրապետական անձավաբուժական կենտրոնը կարող է փակվել

Հանրապետական անձավաբուժական կենտրոնը կարող է փակվել
20.01.2020 | 14:11

ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական անձավաբուժական կենտրոնը հնարավոր է՝ կանգնի փակվելու վտանգի առաջ. այս տարվանից նախարարությունը դադարեցրել է կենտրոնին ֆինանսավորել պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար: Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, եւ հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցումը։ Կենտրոնի տնօրեն Անուշ Ոսկանյանը նշեց, որ իրենց հիմնական պացիենտները մինչեւ 18 տարեկան դեռահասներն են։ Հիվանդների 80-85 տոկոսը մշտապես պետական պատվերով են բուժվել, միայն 15-20 տոկոսն է վճարել ծառայությունների դիմաց։ «Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։ 2017-ին կենտրոնում բուժվել է 320 հոգի, 2018-ին՝ 350, 2019-ին՝ 400։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են. «Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով, եւ նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետեւաբար չի դիտարկվում պետական պատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում»:

Դիտվել է՝ 4688

Մեկնաբանություններ