ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար

Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար
23.01.2020 | 01:02

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Սա մենք դիտարկում ենք ամենասուր մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մեզ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հաշվարկ», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ