Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, այս հարցն այլընտրանք չունի

Նիկոլ Փաշինյան. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, այս հարցն այլընտրանք չունի
23.01.2020 | 01:03

Մենք միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բացի առողջապահական խնդիրներից, սա երկրի ստանդարտի վարկանիշի հարց է։ Մեր սիրելի հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ։ Այո։ Եվ այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ սպանդանոցների բավարար քանակ երկրում չկա, որովհետև այդ հարցը մշտապես հետաձգվում է։ Փաշինյանը նշեց, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել և տվել է հանձնարարական. մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։ «Մինչև հուլիսի 1-ը կթողնվի նույն իրավիճակը՝ բացառությամբ Երևանի սուպերմարկետների և ռեստորանների ցանցերի մատակարարումները, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի դեպքում էլ էս թեմային չենք անդրադառնալու», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ