Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­մա թե հար­գում է

Հա­մա թե հար­գում է
03.03.2020 | 01:13
2017-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ՀՀԿ-ի հաղ­թա­նա­կը հա­մըն­կավ ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի զո­հե­րի տա­րե­լի­ցի օր­վա հետ։ Այդ գի­շեր Երևա­նի տար­բեր հատ­ված­նե­րում հրա­վա­ռու­թյուն էր կազ­մա­կերպ­վել: Ի­րո­ղու­թյուն, ո­րը խիստ քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վեց։ Ա­կա­մա մտա­բե­րե­ցի հի­շյալ անց­քը, երբ մար­տի 1-ի ե­րե­կո­յան տե­սա, թե ի­րեն Մար­տի 1-ի խառ­նակ­չու­թյան «զոհ» հա­մա­րողն ինչ­պես էր «նշում» օ­րը։ Հա­վա­նա­բար ի­րե­նից լավ ոչ մե­կը չէր կա­րող նկա­րագ­րել, թե ինչ­պես է երկ­րի վար­չա­պե­տը հար­գում այդ օ­րը. «Քյոհ­նա քեֆ­չի­նե­րի նման՝ Ծաղ­կա­ձո­րում «օ­բյեկ­տից օ­բյեկտ» ենք անց­նում, հիա­նում ու զար­մա­նում մեր գոր­ծա­րար­նե­րի տա­ղան­դի վրա, քա­ջա­լե­րում նրանց»,- իր ֆեյս­բու­քյան է­ջում գրեց Փա­շի­նյա­նը՝ Ծաղ­կա­ձո­րից լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լով։
Փաս­տո­րեն, իշ­խա­նու­թյու­նը զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գե­լու հար­ցում մեկ քայլ ա­ռաջ է ան­ցել. ե­թե նախ­կի­նում հրա­վա­ռու­թյուն­ներ էին ա­նում «մանր-մունր» կու­սակ­ցա­կան­ներ, հի­մա երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը տա­սը զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գում է «քյոհ­նա քեֆ­չու» հան­գով՝ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րով հան­դերձ «օ­բյեկ­տից օ­բյեկտ» անց­նե­լով։ Ի՞նչ է ե­ղել, որ... մար­դիկ ու­տում-խմում՝ ու­րա­խա­նում են։ Հե­տո՞ ինչ, որ իր սադ­րիչ կո­չե­րից հե­տո 2008-ի մար­տի 1-ին մար­դիկ զին­վե­ցին քա­րե­րով ու մե­տա­ղյա ձո­ղե­րով... Հե­տո նա փա­խավ թա­տե­րա­բե­մից, իսկ 10 ջա­հել­ներ զոհ­վե­ցին։ Զա­վեշտն այն է, որ նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­րո­շել էր ողջ ժո­ղովր­դին ոտ­քի հա­նել, երթ ա­նել ու հար­գել Մար­տի 1-ի զո­հե­րի հի­շա­տա­կը։ Ա­րեց... Հար­գեց... Ինչ­պես ինքն է խոս­տո­վա­նում՝ «քյոհ­նա քեֆ­չու» ա­զար­տով։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ