ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Երբ եր­կու­սը կռ­վում են, եր­րոր­դի գործն աջ չի գնա

Երբ եր­կու­սը կռ­վում են, եր­րոր­դի գործն աջ չի գնա
06.03.2020 | 00:54
ՁԻԱՀ-ի կան­խար­գել­ման կենտ­րո­նի շուրջ բոր­բոք­ված կր­քե­րին զու­գա­հեռ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կա­ռույ­ցի նոր տնօ­րեն նշա­նա­կեց։ Շուրջ 8 օր է այս կենտ­րո­նը ղե­կա­վա­րում է Ար­թուր Բեր­բե­րյա­նը։ Մինչ հա­մայ­նք­նե­րում խո­շո­րաց­ման ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է փուլ առ փուլ, «մի վնա­սիր» սկզ­բուն­քը պա­հե­լով, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նում խո­շո­րա­ցու­մը խո­շոր «լո­քե­րով» է ա­ռաջ գնում՝ ա­ռա­ջաց­նե­լով մաս­նա­գետ­նե­րի բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ա­լիք։ Եվ այս­պես, հա­մայ­նք­նե­րում, ծնն­դատ­նե­րի լու­ծա­րու­մից և խո­շոր կլի­նի­կա­նե­րին միաց­նե­լուց հե­տո, հեր­թը ՁԻԱՀ-ի կան­խար­գել­ման կենտ­րո­նինն է։ Ի­հար­կե, այս կենտ­րո­նի միա­վո­րու­մը «Նորք» ին­ֆեկ­ցիոն ԲԿ-ին բազ­մա­թիվ հար­ցեր է ա­ռա­ջաց­րել։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար ԱՐՍԵՆ ԹՈՐՈ­ՍՅԱ­ՆԻՆ հարց­րինք՝ այս կենտ­րո­նի ֆի­նան­սա­վոր­ման չա­փը միա­վոր­վե­լուց հե­տո փո­փոխ­վե­լու՞ է, թե՞ ոչ։
«ԿՆԵ­ՐԵՔ, ԱՅԴ ՀԱՐ­ՑԻՆ ՉԵՄ ԱՆԴ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱ­ԼՈՒ»
-Կենտ­րո­նի ֆի­նան­սա­վո­րու­մը նույն չա­փով պահ­պան­վե­լու է,- ե­ղավ պա­տաս­խա­նը։
-Աշ­խա­տա­կից­նե­րի թիվն է՞լ է պահ­պան­վե­լու։
-Բժշ­կա­կան անձ­նա­կազ­մի թի­վը պահ­պան­վե­լու է։ Գու­ցե հե­տա­գա­յում նաև ա­վե­լա­նա կամ պա­կա­սի, սա­կայն այս պա­հին փո­փո­խու­թյուն­նե­րի մտադ­րու­թյուն չկա։
-Պա­րոն նա­խա­րար, ե­թե և՛ ֆի­նան­սա­վոր­ման չա­փը, և՛ բու­ժա­կան անձ­նա­կազ­մի թվա­քա­նա­կը չեն փոխ­վե­լու, ա­մեն ինչ նույն ձևով պահ­պան­վե­լու է, ո՞րն է այդ եր­կու կենտ­րոն­նե­րի միա­վոր­ման նպա­տա­կը։
-Բազ­միցս պա­տաս­խա­նել եմ միա­վոր­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյա­նը և ֆունկ­ցիա­նե­րին վե­րա­բե­րող հար­ցե­րին։ Այն­պես որ, կնե­րեք, այդ հար­ցին չեմ անդ­րա­դառ­նա­լու։
«ԱՄ­ԲԻ­ՑԻԱ­ՅԻ ԽՆ­ԴԻՐ ԿԱ՝ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐԸ ԻՐ ԽՈՍ­ՔԻՑ ՉԻ ՀՐԱ­ԺԱՐ­ՎՈՒՄ»
Քա­նի որ նա­խա­րա­րը չցան­կա­ցավ անդ­րա­դառ­նալ մեր այս հար­ցին, փոր­ձե­ցինք այն ճշ­տել ՁԻԱՀ-ի կան­խար­գել­ման կենտ­րո­նի հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան հս­կո­ղու­թյան բաժ­նի վա­րիչ ԱՐ­ՇԱԿ ՊԱ­ՊՈ­ՅԱ­ՆԻՑ։
-Պա­րոն Պա­պո­յան, մեզ հետ զրույ­ցում ներ­կա­յա­ցաք որ­պես բաժ­նի նախ­կին վա­րիչ, դա նշա­նա­կում է, որ աշ­խա­տան­քից ա­զատ­ման Ձեր դի­մու­մը մա­կագր­վե՞լ է։
-Ոչ, ինչ­պես իմ, այն­պես էլ 107 աշ­խա­տակ­ցից 88-ի ա­շա­խա­տան­քից ա­զատ­ման դի­մում­նե­րը չեն մա­կագր­վել։
-Իսկ նո­րան­շա­նակ տնօ­րե­նը կո՞ղմ է, թե՞ դեմ այս միա­վոր­մա­նը։
-Մենք խո­սել ենք նո­րան­շա­նակ տնօ­րե­նի հետ, ներ­կա­յաց­րել ենք մեր մտա­հո­գու­թյուն­ներն ու բա­ցա­սա­կան դիր­քո­րո­շու­մը։ Սա­կայն չենք կար­ծում, որ նա կի­սում է մեր տե­սա­կե­տը։ Ա­վե­լին, կար­ծում ենք՝ նա ժա­մա­նա­կա­վոր է ստանձ­նել տնօ­րե­նի պաշ­տո­նը, նշա­նակ­վել է, որ­պես­զի այս միա­ցու­մը ա­րագ ի­րա­կա­նաց­նի։
-Կար­ծիք կար, որ միա­վո­րու­մը ի­րա­կա­նաց­վում է տնօ­րեն փո­խե­լու նպա­տա­կով, սա­կայն այս տար­վա փետր­վա­րի 26-ից կենտ­րո­նը ղե­կա­վա­րում է նո­րան­շա­նակ տնօ­րե­նը։ Հետևա­բար, միա­վոր­ման նպա­տա­կը տնօ­րեն փո­խե­լը չէր։ Ե­թե այս հար­ցը դի­տար­կենք զուտ են­թադ­րու­թյուն­նե­րի դաշ­տում, ի­րա­կա­նում ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում այս միա­վո­րու­մը, ո՞րն է շա­հը։
-Որևէ տրա­մա­բա­նա­կան գա­ղա­փար չենք տես­նում։ Երևի թե ամ­բի­ցիա­յի խն­դիր կա՝ նա­խա­րա­րը ա­սել է՝ պետք է միա­վո­րել և իր խոս­քից չի ցան­կա­նում հրա­ժար­վել։ Գու­ցե խո­շո­րա­ցում­նե­րի մի­ջո­ցով փորձ է ար­վում կա­ռա­վա­րե­լի դարձ­նել ֆի­նան­սա­կան հոս­քե­րը։ Երևի կհի­շեք՝ 2002-2003-ին ա­ռող­ջա­պա­հու­թյու­նում ևս խո­շո­րաց­ման գնա­ցին՝ ստեղծ­վե­ցին բուր­գեր, ո­րոնք հե­տո փլուզ­վե­ցին։ Ի դեպ, այդ ժա­մա­նակ մեր կենտ­րո­նը ևս միա­վոր­վեց «Նորք» ին­ֆեկ­ցիոն ԲԿ-ին։ Սա­կայն գոր­ծըն­թա­ցը չար­դա­րաց­վեց, և ո­րոշ ժա­մա­նակ անց կենտ­րո­նը նո­րից ա­ռանձ­նաց­վեց։ Հի­մա ի՞նչ, պետք է միա­վո­րեն, ե­ղա­ծը քայ­քա­յեն, հե­տո նոր հաս­կա­նան սխա­լը, ինչն ուղ­ղե­լու հա­մար տա­րի­ներ են պետք։
-Պա­րոն Պա­պո­յան, նա­խա­րա­րը մեզ հետ զրույ­ցում վս­տա­հեց­րեց, որ միա­վո­րու­մից հե­տո ֆի­նան­սա­վոր­ման և աշ­խա­տող­նե­րի թվի կր­ճա­տում չի լի­նի։ Ե­թե ա­մեն ինչ պահ­պան­վե­լու է նույն ձևով, միա­վոր­ման նպա­տա­կը ո՞րն է։
-Այս հար­ցը մեզ ևս հե­տաք­րք­րում է. նա­խա­րա­րը միա­վոր­ման հիմ­քում կարևո­րում է աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյան բա­րե­լա­վու­մը, սա­կայն, երբ հարց­նում ենք՝ ի՞նչն է, որ բա­րե­լավ­ման կա­րիք ու­նի, մեր հար­ցը մնում է ան­պա­տաս­խան։ Ի դեպ, նա­խա­րա­րը ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րա­ծում, ա­սե­լով, թե միա­վո­րումն ար­վում է մի­ջազ­գա­յին փոր­ձից ել­նե­լով, սա­կայն չի աս­վում, որ այն եր­կր­նե­րում, որ­տեղ նման միա­վո­րում է ե­ղել, ՄԻԱՎ-ի վա­րա­կի տա­րա­ծու­մը մե­ծա­ցել է։ Երևի այս փաս­տը մի­տում­նա­վոր է շր­ջանց­վում։ Ներ­կա­յաց­վում է նաև, որ մեր կենտ­րո­նի սար­քա­վո­րում­նե­րով կհե­տա­զոտ­վեն «Նորք» ին­ֆեկ­ցիոն կենտ­րո­նի հի­վանդ­նե­րը, սա­կայն չի աս­վում թե ինչ­պես է ի­րա­կա­նաց­վե­լու հի­վան­դի տե­ղա­փո­խու­մը՝ սա­նա­վիա­ցիա­յո՞վ թե՞ շտա­պօգ­նու­թյամբ։
-Ի դեպ, ձեր կենտ­րո­նը մահ­ճա­կալ­ներ չու­նի, և մինչև ան­ցած տա­րի բու­ժա­ռու­նե­րը ստա­ցիո­նար բու­ժում ստա­նում էին «Ար­մե­նի­կում» ԲԿ-ում։ Հի­մա, երբ «Ար­մե­նի­կում» կենտ­րո­նը լու­ծար­վեց, ինչ­պե՞ս է լուծ­վե­լու այդ խն­դի­րը, գու­ցե սա՞ է նաև միա­վոր­ման պատ­ճա­ռը։
-Նախ նշեմ, որ աշ­խար­հում ՄԻԱՎ վա­րա­կի բու­ժու­մը ի­րա­կա­նաց­վում է ամ­բու­լա­տոր։ Ինչ վե­րա­բե­րում է հոս­պի­տա­լաց­մա­նը, ա­պա ճիշտ նկա­տե­ցիք, ա­ռաջ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, հի­վանդ­նե­րը հոս­պի­տա­լաց­վում էին «Ար­մե­նի­կում» ԲԿ-ում, և այն լու­ծա­րե­լուց հե­տո հոս­պի­տա­լա­ցումն ի­րա­կա­նաց­վում է «Նորք» ԲԿ-ում։ Հոս­պի­տա­լաց­ված­նե­րի թի­վը շատ փոքր տո­կոս է կազ­մում։ Օ­րի­նակ, 2019-ին 2500 բու­ժա­ռու­նե­րի 2,5 տո­կոսն է կա­րիք ու­նե­ցել ստա­ցիո­նար բուժ­ման։ Այ­սինքն, ա­ռանց միա­վոր­ման էլ այդ խն­դի­րը լուծ­ված է։
Ճե­պազ­րու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 7431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ