Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիս­տե­րիան սուրբ հայ­րերն ան­վա­նում են սնա­փա­ռու­թ­յուն

Հիս­տե­րիան սուրբ հայ­րերն ան­վա­նում են սնա­փա­ռու­թ­յուն
10.03.2020 | 00:11
Աստ­ված ա­նըմ­բռ­նե­լի կեր­պով դա­սա­վո­րում է մար­դու ար­տա­քին կյան­քը ճիշտ հա­մա­ձայն նրա ներ­քին կար­գա­վո­րու­թյան:
Ի­մա­նա­լով, թե ինչ է մեղ­քը, մար­դը կա­րող է քն­նել` ի՞նչն է իր կյան­քը ա­վե­լի վատ դարձ­նում, և ի՞նչն է նպաս­տում բա­րե­լավ­մա­նը, ո՞րն է պատ­ճա­ռը անձ­նա­կան, ըն­տա­նե­կան ու հա­սա­րա­կա­կան փոր­ձանք­նե­րի ու դժ­բախ­տու­թյուն­նե­րի:
Մարդն ի վի­ճա­կի է նպա­տա­կաուղղ­ված, հետևո­ղա­կան և համ­բե­րու­թյամբ (չշ­փո­թել հան­դուր­ժո­ղու­թյան հետ) դի­մադ­րե­լու չա­րին: Իսկ ա­մեն մե­կը, ով հա­նուն ար­դա­րու­թյան է գոր­ծում, ի­րեն օգ­նա­կան ու­նի Ա­մե­նա­կա­րող Աստ­ծուն, և «ե­թե Աստ­ված մեզ հետ է, ո՞վ կա­րող է մեզ դեմ լի­նել»: Սա­կայն ե­թե մար­դիկ կա­րո­ղա­նա­յին փոխ­վել, ա­պա կփոխ­վեին նաև մի­ջա­վայ­րի պայ­ման­նե­րը, ե­թե ...
Յու­րա­քան­չյուր մեղք չա­րիք է, և ոչ թե ինքն ի­րե­նով է չափ­վում, այլ այն բա­րու չա­փով, ո­րը մերժ­վում է չա­րից:
Ըն­դու­նենք, որ մար­դը մե­ղան­չեց: Ի՞ն­չով: Հո­գո՞վ, թե՞ մարմ­նով: Ա­ռա­ջին հեր­թին, ի­հար­կե հո­գով, իսկ հե­տո հո­գու մեղ­սա­կան հա­կում­նե­րը մարմ­նա­վոր­վե­ցին: Մար­մի­նը դեռ հի­վանդ չէ, ո­րով­հետև ու­նի ո­րո­շա­կի կա­յու­նու­թյուն ի­րեն վնա­սող գոր­ծոն­նե­րի հան­դեպ, սա­կայն հո­գե­կան պա­թո­լո­գիան ար­դեն առ­կա է, չնա­յած հի­վան­դը դեռ չի զգում, և այն չի նկատ­վում ու­րիշ­նե­րի կող­մից:
Ակն­հայտ է, որ ցա­վի զգա­ցու­մը և ցա­վով տա­ռա­պե­լը լավ բան չէ, բայց ցա­վը անհ­րա­ժեշտ է, քա­նի որ ա­հա­զան­գում է վտան­գի մա­սին` մար­մի­նը վնաս­ված է: Իսկ վա­խը, տագ­նա­պը և սար­սա­փը ար­դյո՞ք հա­ճե­լի են, ի­հար­կե` ո՛չ: Սա­կայն տագ­նա­պը մեզ տե­ղե­կաց­նում է հո­գե­կան վտան­գի մա­սին. այն գոր­ծոն­նե­րի, ո­րոնք հո­գուն են վնա­սում: Սա զգու­շա­ցումն է, որ հո­գու ներ­դաշ­նա­կու­թյու­նը խախտ­վել է: Նույն նշա­նա­կու­թյու­նը ու­նեն մեղ­քի այլ պար­տա­դիր է­մո­ցիո­նալ հետևանք­նե­րը` լար­վա­ծու­թյուն, ա­մոթ և այլն:
Օ­րի­նակ, հիս­տե­րիան նյար­դա­յին հի­վան­դու­թյուն է, որն ա­մե­նու­րեք նկա­րագր­վում է որ­պես «թա­տե­րա­կա­նու­թյուն», այ­սինքն ցու­ցադ­րա­կա­նու­թյուն, երբ հիս­տե­րիկն ա­մեն ինչ ա­նում է ի ցույց բո­լո­րի, այ­սինքն` փնտ­րում է դի­տորդ­նե­րի գնա­հա­տա­կա­նը: Բայց այս դրսևո­րում­նե­րը պար­զո­րեն վկա­յում են այն մա­սին, ին­չը սուրբ հայ­րերն ան­վա­նում են սնա­փա­ռու­թյուն, ո­րը մեծ մեղք է հա­մար­վում: Իսկ հո­գե­բույժ­նե­րը դա չեն կա­րող տես­նել: Սկզ­բուն­քո­րեն այս վի­ճակ­նե­րով կա­րող էին զբաղ­վել հո­գե­բույժ­նե­րը և զբաղ­վում են` նշա­նա­կե­լով հան­գս­տաց­նող դե­ղեր և սվա­ղում են հի­վան­դու­թյան ա­ռա­ջին նշան­նե­րը` նպաս­տե­լով հի­վան­դու­թյան զար­գաց­մա­նը, մինչև որ այն սկ­սի դրսևոր­վել ամ­բողջ ու­ժով:
Սա­կայն ընդ­հա­նուր լե­զու գտ­նել հո­գե­բույժ­նե­րի հետ հոգևոր հար­ցեր քն­նար­կե­լիս բա­վա­կա­նին դժ­վար է:
Ընդ­հան­րա­պես, ըստ ե­կե­ղե­ցու սուրբ հայ­րե­րի, հիս­տե­րիան, շի­զոֆ­րե­նիան, կպ­չուն մտ­քեր, նևրոզ­ներ, վա­խեր և այլ նյար­դա­յին հի­վան­դու­թյուն­ներ մեծ մա­սամբ կամ մեղ­քի բա­ցա­հայտ դրսևո­րում­ներն են, կամ մեղ­քի հետևանք­ներ: Դրա հա­մար անհ­րա­ժեշտ է հոգևոր օ­րենք­նե­րի ի­մա­ցու­թյու­նը և ոչ միայն մա­տե­րիա­լիս­տա­կան մո­տե­ցում: Ե­թե դի­տենք հո­գե­կան հի­վան­դու­թյուն­նե­րը մեղ­քի մա­սին հայ­րա­խո­սա­կան ուս­մուն­քի լույ­սի տակ, կտես­նենք, որ այս հի­վանդ­նե­րը տանջ­վում են հա­ճախ ոչ այն­քան մեղ­քի երևույ­թից կամ դրա հետևանք­նե­րից, այլ անհ­նա­րու­թյու­նից մեղք գոր­ծե­լու, որ­քան հո­գին կցան­կա­նա:
Բու­ժել հի­վան­դու­թյու­նը կա­րե­լի է` դի­մե­լով կամ մարդ­կա­յին, կամ Աստ­վա­ծա­յին, կամ էլ դի­վա­յին ու­ժե­րին: Դի­վա­յին ու­ժե­րին դի­մե­լը շատ վտան­գա­վոր է, մարդ­կա­յի­նին` եր­բեմն ա­նօ­գուտ կամ դժ­վա­րա­մատ­չե­լի: Մնում է Աստ­վա­ծա­յին պաշտ­պա­նու­թյու­նը` Ե­կե­ղե­ցու սուրբ խոր­հուրդ­նե­րի մի­ջո­ցով: Սա այն է, ինչ վե­րա­բե­րում է հո­գե­կան հի­վան­դու­թյուն­նե­րին, երբ տե­ղի է ու­նե­նում գի­տա­կից կամ ան­գի­տա­կից ստր­կա­ցու­մը մեղ­քին:
Իսկ սո­մա­տիկ, այ­սինքն մարմ­նի վրա ար­տա­հայտ­ված հի­վան­դու­թյուն­նե­րը էա­պես տար­բեր­վում են հո­գե­կան բնույթ կրող հի­վան­դու­թյուն­նե­րից, ա­ռա­ջաց­նե­լով մարմ­նի ցավն ու տա­ռա­պան­քը` որ­պես մեղ­քի հետևանք: Ան­տր­տունջ համ­բե­րելն այս ցա­վե­րին` կա­րե­լի է նկա­տել որ­պես մեղ­քի հա­տու­ցում ժա­մա­նա­կի մեջ, որն ա­զա­տում է հա­վի­տե­նա­կան տան­ջան­քից: Սա հաշ­վի առ­նե­լով, անհ­րա­ժեշտ է հի­վան­դու­թյան պատ­ճառ դար­ձած մեղ­քը (մեղ­քե­րը) բա­ցա­հայ­տել: Պետք է բա­վա­կա­նին հս­տակ ո­րոշ­վի մեղ­քը և ո­րոշ­վի ա­պաշ­խա­րու­թյու­նը, որն անհ­նար է ա­ռանց ան­կեղծ խոս­տո­վա­նու­թյան, ո­րով­հետև ար­ձակ­վում է միայն խոս­տո­վան­ված մեղ­քը:
Բո­լո­րին հայտ­նի են հո­գե­վի­ճակ­ներ, ո­րոնք ա­ռա­ջա­նում են վտան­գի պա­հին կամ ու­րա­խու­թյան մեջ, և կամ պար­զա­պես ոչ ան­տար­բեր մար­դու մոտ: Հան­դիպ­ման նա­խազ­գա­ցու­մը, հան­կար­ծա­կի հար­ձակ­ման վտան­գի զգա­ցու­մը, քն­նու­թյու­նից ա­ռաջ ապ­րում­նե­րը բո­լո­րը բե­րում են սր­տի աշ­խա­տան­քի և շն­չա­ռու­թյան ա­րա­գա­ցում, իսկ դա իր հեր­թին ա­ռա­ջաց­նում է ամ­բողջ օր­գա­նիզ­մի կեն­սա­քի­միա­յի փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք գործ­նա­կա­նում նույ­նը կլի­նեն տար­բեր մարդ­կանց մոտ, ե­թե ա­ռա­ջա­ցել են մեկ պատ­ճա­ռից: Պետք է ա­սել, որ ոչ միայն ի­րա­վի­ճակն է ա­ռա­ջաց­նում այդ փո­փո­խու­թյուն­նե­րը մար­դու օր­գա­նիզ­մում, այլ նաև ի­րա­վի­ճա­կի մա­սին մտա­պատ­կե­րը: Մար­դու դեմ­քի ար­տա­հայ­տու­թյունն ու շար­ժում­նե­րը կա­րող են խո­սել նրա հո­գե­վի­ճա­կի մա­սին: Նույնն է և հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում. մի կող­մից, հի­վան­դու­թյուն­նե­րն ա­ռա­ջա­նում են մեղ­քե­րից, իսկ մյուս կող­մից հի­վան­դու­թյուն­նե­րը վկա­յում են ի­րենց ա­ռա­ջաց­նող մեղ­քե­րի մա­սին: Հո­գու ընդ­հա­նուր տրա­մադ­րու­թյու­նը, որն անհ­րա­ժեշտ է այս կամ այն ա­րար­քը կա­տա­րե­լու, ե­թե չի գտ­նում իր դրսևո­րու­մը, այս­պես ա­սած, անց­նում է մարմ­նի վրա, այ­սինքն տե­ղի է ու­նե­նում սո­մա­տի­զա­ցիան: Օ­րի­նակ, կա­րե­լի է ջղայ­նա­նալ` տրա­մադր­վե­լով ա­տե­լու­թյամբ կամ խռո­վու­թյամբ, բայց պա­հել ներ­սում և չար­տա­հայ­տել ար­տաք­նա­պես: Եվ ստաց­վում է, որ մեղ­քը ա­մեն կող­մից հար­վա­ծում է հո­գուն, իսկ շփոթ­ված ու թու­լա­ցած հո­գին կա­մա թե ա­կա­մա տան­ջում է մար­մի­նը: Ճեղ­քել այս դի­վա­յին օ­ղա­կը հեշտ կլի­ներ, ե­թե դրան չհա­կա­ռակ­վեին հենց ի­րենք` հի­վանդ­նե­րը, և չլի­նեին կա­մա­կից դևե­րին: Այս դրու­թյան լա­վա­գույն ձևա­կեր­պու­մը տա­լիս են հար­բե­ցող­նե­րը. «Բժի՛շկ ջան, դու ա­րա այն­պես, որ գլուխս չցա­վա և լյարդս չքայ­քայ­վի, բայց խմել կա­րո­ղա­նամ ինչ­քան ու­զեմ, և կլի­նես ինձ լա­վա­գույն ըն­կեր ու բա­րե­կամ»: Ան­շուշտ, բժիշ­կը պետք է օգ­նի, բայց օգ­նու­թյունն ա­ջակ­ցու­թյուն է նրան, ով գոր­ծում է իր կամ­քով և ինչ-որ բան ա­նում է: Օգ­նու­թյու­նը չի սահ­մա­նա­փա­կում մար­դու ա­զատ կամ­քը: Ո՞վ կա­րող է ստի­պել մար­դուն ա­նել այն, ինչ ին­քը չի ու­զում:
Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից՝
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ