Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղը

Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղը
06.04.2020 | 18:09

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջը ուշագրավ տեղեկատվության ու վիրտուալ ցուցադրության հնարավորություն է ընձեռում:

Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղի պատմությունը դրանցից մեկն է: Ինչպես նշվում է հնավայրի ֆեյսբուքյան Էջում՝ այն ուղղանկյունաձև է՝ վերնամասում կառույցի քիվ հիշեցնող երեք ատամնաձև ելուստով։ Թիթեղի վրա պատկերված է երկարազգեստ զինվոր, ում ձախ ձեռքին վահան է, իսկ աջին՝ նիզակ։ Թիթեղի վերևի ձախ անկյունում ալիքաձև նախշեր են, իսկ ողջ մակերեսին՝ երկնային լուսատու խորհրդանշող յոթ գնդաձև ելուստներ։ Զինվորի կողքին պատկերված է այծ, որը եղել է ուրարտացիների ծիսական արարողությունների ժամանակ զոհաբերվող կենդանիներից մեկը։ Այսպիսով, թիթեղի մակերեսին պատկերված է զոհաբերության տեսարան։ Այս յուրօրինակ թիթեղը ցուցադրվում է Էրեբունի թանգարանում։

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ