Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առցանց բարեգործական համերգ՝ շուտով

Առցանց բարեգործական համերգ՝ շուտով
20.04.2020 | 15:50

Իվետա Մուկուչյանը, Արա Մարտիրոսյանը, Հայկոն, Արամ MP3-ը, Թաթան, Շուշան Պետրոսյանը, Արամեն, Անդին և այլք կմասնակցեն միջազգային ինտերակտիվ առցանց համերգի, որի հասույթը կուղղվի Հայաստանում Covid19-ի դեմ իրականացվող պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք: Տեղեկացնում է Արմենպրես լրատվականը: Համերգը տեղի կունենա Մայիսի 2-ին: Կմասնակցեն Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող ավելի քան քառասուն հայ երգիչ-երգչուհիներ: Բարեգործական առցանց միջոցառումը նախաձեռնել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը:

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ