«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մա­սու­մ­յան­նե­րի ըն­տա­նի­քում Ցե­ղաս­պա­նու­թ­յան հի­շո­ղու­թ­յու­նը չի խամ­րում

Մա­սու­մ­յան­նե­րի ըն­տա­նի­քում Ցե­ղաս­պա­նու­թ­յան հի­շո­ղու­թ­յու­նը չի խամ­րում
24.04.2020 | 01:18
83-ա­մյա Գո­հար տատն այս տա­րի Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի բար­ձունք գնա­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի: Տխ­րել է. հոր, մոր տա­տե­րի ու պա­պե­րի հի­շա­տակն ինչ­պե՞ս է հար­գե­լու:
Ան­մար կրա­կին մո­տե­նա­լու ու մտո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն թեև չու­նի, բայց մոր պատ­մած հի­շո­ղու­թյուն­նե­րը մինչև այ­սօր էլ թարմ են մնա­ցել:
Վա­նի Տոսպ գա­վա­ռի Լեսկ գյու­ղից էր Գո­հար Մա­սու­մյա­նի մոր՝ Քրիս­տի­նե Հով­հան­նի­սյա­նի ըն­տա­նի­քը: 5 ե­րե­խա էին՝ ե­րեք քույր ու եր­կու եղ­բայր: Գաղ­թի ճա­նա­պար­հը բռ­նել թուրք հարևանն է հու­շել: «Օ­հան­նես, ա­սել է թուրք հարևա­նը, ըն­տա­նիքդ վերց­րու, գնա: Գա­լու են, բո­լո­րիդ հետևից են գա­լու, փր­կի՛ր ե­րե­խա­նե­րիդ: Պապս ու տատս հա­վա­քել են ու­նե­ցած-չու­նե­ցածն ու բռ­նել գաղ­թի ճա­նա­պար­հը: Տատս պատ­մում էր, որ ոս­կյա մե­տա­ղադ­րամ­նե­րով գո­տի ու­ներ, ճա­նա­պար­հին որ­տեղ խո­չըն­դոտ էին հան­դի­պում կամ թուր­քե­րի բիրտ հա­յաց­քին ար­ժա­նա­նում, մե­կա­կան ոս­կի էին տա­լիս, ու ա­ռաջ շարժ­վում: Ա­նո­րոշ ճա­կա­տա­գի­րը նրանց նախ Ա­մե­րի­կա է տե­ղա­փո­խում: Ե­րե­խա­նե­րին այս­տեղ ման­կա­տուն են տա­լիս, բայց մի քա­նի տա­րի անց Վրաս­տան են տե­ղա­փոխ­վում, Վրաս­տա­նից էլ՝ Հա­յաս­տան»,- պատ­մում է Գո­հար տա­տը:
Մայ­րը մղկ­տում էր՝ հայրն ու մի եղ­բայ­րը Ա­մե­րի­կա-Վրաս­տան-Հա­յաս­տան ճա­նա­պար­հին ան­հայտ կո­րան: Ըն­տա­նի­քը մաս­նատ­վեց մինչև մայր հայ­րե­նի­քում հաս­տատ­վե­լը: Մայրն ու մո­րա­քույ­րերն էլ ջա­հել-ջա­հել ա­մուս­նա­ցան: Թուր­քի վայ­րա­գու­թյուն էին տե­սել, աղ­ջիկ­նե­րին տղա­նե­րի շո­րե­րով էին փախց­րել: «Մի մո­րա­քույրս հենց Ա­մե­րի­կա­յում է ա­մուս­նա­նում, մայրս ու մյուս մո­րա­քույրս՝ Հա­յաս­տա­նում: Մայրս հորս երկ­րորդ կինն էր: Ա­ռա­ջին ըն­տա­նի­քը գաղ­թի ճա­նա­պար­հին սո­վից մա­հա­ցել էր: Մորս տե­սել էր, սի­րա­հար­վել ու ա­մուս­նա­ցել: 8 ե­րե­խա է ու­նե­ցել մայրս, այժմ եր­կուսս ենք մնա­ցել»,- սր­տի ցա­վով պատ­մում է Գո­հար մայ­րի­կը:
107 տա­րե­կա­նում է մա­հա­ցել Քրիս­տի­նե տա­տը: Չնա­յած ապ­րած կյան­քին ու Ցե­ղաս­պա­նու­թյան դա­ժա­նու­թյու­նը սե­փա­կան մաշ­կի վրա կրե­լուն՝ կեն­սա­խինդ կին էր` հի­շում են ժա­ռանգ­նե­րը: Նրա պատ­մած պատ­մու­թյուն­նե­րից հատ­կա­պես Ար­տե­մի­սի մա­սին հի­շո­ղու­թյունն է տպա­վոր­վել. «Ար­տե­մի­սը Ա­մե­րի­կա­յի ման­կա­տան աշ­խա­տող­նե­րից էր: Մայրս ա­սում էր՝ ա­ռանձ­նա­կի խիստ կին էր: Գի­շե­րա­մի­զու­թյան հա­մար ե­րե­խա­նե­րին մա­հա­մերձ ա­նե­լու աս­տի­ճան մտ­րա­կում էր: Մայրս, որ այդ խմ­բի տա­րի­քով ա­մե­նա­մեծն է ե­ղել, պատ­մում էր, որ գի­շեր­նե­րը չէր քնում, իր եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի հետ գի­շե­րը մնա­ցած ե­րե­խա­նե­րին արթ­նաց­նում էր, տա­նում կա­րիք­նե­րը հո­գա­լու, որ Ար­տե­մի­սը հան­կարծ չմտ­րա­կի նրանց»:
Դա­ժան պատ­մու­թյուն­նե­րի շղ­թան շատ եր­կար է, Մա­սու­մյան­նե­րի ըն­տա­նի­քում դրանք բո­լո­րը գի­տեն, բո­լորն էլ փո­խան­ցում են ի­րենց զա­վակ­նե­րին ու պատ­գա­մում՝ եր­բեք չմո­ռա­նալ, որ բիրտ հարևա­նի դա­ժա­նու­թյու­նը գե­նի մեջ է:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ