Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հազարավոր լույսեր ու համերգ՝ մինչև լուսաբաց՝ ցեղասպանության 105-ամյակը հայերը այլ կերպ են նշում

Հազարավոր լույսեր ու համերգ՝ մինչև լուսաբաց՝ ցեղասպանության 105-ամյակը հայերը այլ կերպ են նշում
24.04.2020 | 12:29

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, որ նշվում է ապրիլի 24-ին, Հայաստանում ու բազում երկրներում պատրաստվում էին մասշտաբային միջոցառումներ, բայց մեծ մասը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բեկանվեց կամ կանցկացվի խիստ կարանտինի պայմաններում: Ֆրանսիայում, որտեղ հիշատակի օրը նշվում է պետական մակարդակով, ցեղասպանության զոհերի հիշատակը ծրագրում են հարգել այլ կերպ, իսկ Հայաստանում զանգվածային ֆլեշմոբ է, վիրտուալ ակցիաներ ու օնլայն համերգ:


«Ինչպես ամեն տարի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուշահամալիրում ծաղկեպսակ է դրված Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան անունից»՝ ապրիլի 23-ին Ֆեյսբուքում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը: Նա հիշեցրել է, որ այդ օրը նշում է և Ֆրանսիան: 2019-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարեց հայերի ցեղասպանության հիշատակի ազգային օր: Թեպետ Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական օրացույցում այս օրը նոր է հայտնվել, տասնյակ տարիներ Ֆրանսիայի շատ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նախագահի, նախարարների, պատգամավորների, քաղաքապետերի մասնակցությամբ: Այս տարի նույնպես ծրագրվում էին մասշաբային ակցիաներ, սակայն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, կորոնավարակի պանդեմիայի տարածման պատճառով երկրում կարանտինի հայտարարումից հետո, տեղեկացրեց, որ զոհերի հիշատակը այս անգամ ստիպված են այլ կերպ նշել: Ավանդական երթը Փարիզում ու այլ քաղաքներում չի լինի, միայն պաշտոնական անձինք՝ անվտանգության կանոնների պահպանմամբ ծաղկեպսակներ կդնեն հուշարձաններին: Հայտարարություններ են արել պատգամավորներն ու շատ քաղաքների քաղաքապետեր, որտեղ հայկական մեծ համայնքներ կան: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն տեղեկացրել է, որ հարկադրված է չեղարկել հայ համայնքի ամենամյա ընդունելությունը, որ այդ օրն ավանդաբար անցկացվում է քաղաքապետարանում: Նա հավելել է, որ ծաղկեպսակ կդնի Կոմիտասի հուշարձանին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:
Ֆրանսիայի քաղաքների հայկական եկեղեցիներում պատարագները կհնչեն առանց ծխականների: Որոշ պատարագներ կհեռարձակվեն օնլայն: Ուղիղ եթերով կհեռարձակվի Հայ առաքելական եկեղեցու պատարագը Էջմիածնից:


ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ այս հինգշաբթի ավանդական ջահերով երթի փոխարեն Երևանում կանցկացվի «Լուսավառ ոգեկոչման րոպե»: 21.00-ին կհնչեն եկեղեցիների զանգերը, իսկ քաղաքների հրապարակներում ու փողոցներում կմարեն լույսերը, լուսավորված կմնա միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում այդ ժամին հանգցնել տան լույսը և լապտերով մոտենալ լուսամուտին: Միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերով, որի ժամանակ օպերային հայտնի երգչուհի Լիանա Ալեքսանյանը Կամո Սեյրանյանի նվագակցությամբ կկատարի «Եկուր իմ սոխակ» օրորոցայինը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի: Ծիծեռնակաբերդ կգնան միայն նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը. վարչապետը և Աժ նախագահը: Նրանք 105000 ծաղիկ կդնեն հավերժական կրակի մոտ, և դա ուղիղ կհեռարձակվի հեռուստատեսությամբ ու օնլայն: Հայաստանի բոլոր բնակիչները կարող են արարողությանը խորհրդանշական մասնակցություն ունենալ՝ ՍՄՍ ուղարկելով 1915 համարին, արտասահմանից՝ +37433191500: ՍՄՍ-ներով ուղարկված անունները կարտացոլվեն հուշարձանի պատերին՝ խորհրդանշելով ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքը: Երեկոյան 22.00-ին կսկսվի համերգ, որը կշարունակվի մինչև լուսաբաց:
RFI


Հ.Գ. 105-ը ընդմիշտ կմնա ցեղասպանության պատմության մեջ՝ հայերի բացակա ներկայությամբ: 5 տարի առաջ՝ 100-ամյակին՝ ապրիլի 23-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ձեռամբ հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը սրբադասվեցին՝ աննախադեպ իրադարձություն ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև քրիստոնեության պատմության մեջ ընդհանրապես: Ու 1915-ից 100 տարի անց միայն մենք միայն սրբացրինք մեր Հայրենիքը, որ խլեցին մեզնից:
Բայց ընդամենը սահմաններ ու փշալարեր դնելով՝ քրդերին էլ բնակեցնելով մեր տներում: Իսկ հիշողության, կարոտի ու վերադարձի առաջ ոչ մի սահման չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ