Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով կփո­խա­րի­նի Նի­կո­լին

Ով կփո­խա­րի­նի Նի­կո­լին
22.05.2020 | 00:09
Նի­կո­լի հե­ռա­ցու­մը, իշ­խա­նա­փո­խու­թյու­նից զատ, քն­նու­թյուն է` դի­պե՞լ է նա մեր հա­տա­կին, բջ­ջի մա­կար­դա­կում ոչն­չաց­րե՞լ է միա­բան­վե­լու ազ­գա­յին մարմ­նի կա­րո­ղա­կա­նու­թյու­նը. «Փոքր ա­ծու, նսեմ ապ­րուստ» այս տե­սա­կը կարևոր պա­հե­րին քով քո­վի գա­լու տիե­զե­րա­կան հա­մա­կա­րո­ղու­թյուն ու­նի. Նի­կո­լը քան­դել է նաև ա՞յդ կո­դը: ՈՒ որ­քան էլ պա­րա­դոք­սալ` դրա­նից է կախ­ված լի­նե­լու հա­ջորդ ա­մե­նա­կարևո­րը` Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը. ե­թե էթ­նոսն իր մեջ ուժ գտավ տուն ու­ղար­կե­լու «օ­տար տարր» օր­վա իշ­խո­ղին, մեզ հետ սկ­սե­լու են կր­կին հաշ­վի նս­տել, այլ մո­տե­ցում հան­դես բե­րել. նոր է­ջից սկ­սել` ա­ռա­ջին հեր­թին Ար­ցա­խյան հար­ցում, ո­րով­հետև հաս­կա­նա­լու են` էթ­նո­սը մեր­ժեց ի­րենց «պրոեկ­տը»:
Անց­նե­լով ա­ռաջ` անդ­րա­դառ­նանք Նի­կո­լի հե­ռաց­ման տեխ­նի­կա­յին ու ան­ձե­րին: Ա­սել ենք` գոր­ծըն­թաց­նե­րը միան­շա­նա­կո­րեն ծա­վալ­վե­լու են խոր­հր­դա­րա­նում: Ինչ խոր­քա­յին, չևե­րա­ցող զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում այդ ուղ­ղու­թյամբ՝ չանդ­րա­դառ­նանք, լոկ ար­ձա­նագ­րենք՝ գոր­ծըն­թաց­նե­րը, ըստ ա­մե­նայ­նի, կըն­թա­նան եր­կու է­տա­պով. ան­ցու­մա­յին ի­րա­վի­ճակ՝ կախ­ված զար­գա­ցում­նե­րից, ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ` խա­ղա­ցող­նե­րի նոր ֆոր­մա­տով:
Պայ­քա­րը կըն­թա­նա հետևյալ ան­ձե­րի շուրջ. ան­ցու­մա­յին է­շե­լոն` Մա­րու­քյան-Ա­վի­նյան, չբա­ցա­ռենք՝ «իքս» թեկ­նա­ծու (այս­տեղ կա­րող են նե­րառ­վել Ծա­ռու­կյան, Վա­նե­ցյան, ին­չու ոչ՝ Ա­րա­րատ Միր­զո­յան, կախ­ված ի­րադ­րա­յին զար­գա­ցում­նե­րից):
Երկ­րորդ` բուն է­շե­լոն, պա­հես­տա­յին նս­տա­րա­նի վրա են Մի­քա­յել Մի­նա­սյա­նը, ո­րը խա­ղը տա­նում է մի քա­նի ա­րա­րով, բա­վա­կա­նին ակ­տիվ, նաև` գրա­գետ: Կա­րեն Կա­րա­պե­տյան, ո­րը խաղ չի «տա­նում», ի­րեն մտա­ծում են ու խա­ղում, ինչ ար­դյունք­նե­րով` կդի­տար­կենք հեր­թով:
Դի­տար­կենք ա­ռա­ջին է­շե­լո­նը (Էդ­մոն-Ա­վի­նյան): Մեկ վերջ­նա­կան ար­ձա­նագր­մամբ` «կադ­րե­րը» չեն ո­րո­շում ո­չինչ, սա­կայն նրա­ն­ցից շատ բան է կախ­ված, մա­նա­վանդ այ­սօր­վա խա­ղի ու սպա­սում­նե­րի պայ­ման­նե­րում:
Էդ­մոն Մա­րու­քյան: Ան­կեղծ լի­նենք` չսեթևե­թենք. նա ա­մե­նա­հա­վա­նա­կան ան­ցու­մա­յինն է: Որ­պես տե­սակ` վզին նս­տող ու ցած չիջ­նող, մե­րօ­րյա Գի­քո­րի «հա­ջո­ղու­թյան պատ­մու­թյուն»: Ին­տուի­տի­վի, ա­վան­տյու­րիզ­մի, ան­ցած ու­ղու ու փոր­ձի շա­ղախ: Նրա եր­կու շեր­տը (ի­րա­կա­նում չերևա­ցող տա­փուկ շեր­տեր էլ ու­նի) գո­նե խիստ տե­սա­նե­լի է. խո­րա­մանկ, «բա­լը թանկ է»-ի գնա­յին մե­նե­ջեր` Բա­զազ Ար­տե­մի խոր­քով: Նրա «հա­ջո­ղու­թյան պատ­մու­թյու­նը» բաղ­կա­ցած է «մուզ­մուզ»-անվ­տանգ թվա­լու կա­րո­ղու­թյու­նից, զի ներ­սում ու­ժեղ «կապ­կան» ու­նի, բռ­նում է, ու ի­րենն է: Հար­ված պա­հող է: Պա­րա­պած: Եր­բեք հենց այն­պես իր ան­գույն կեր­պով չի թա­թախ­վի որևէ բա­նի մեջ, ո­րից պրագ­մա­տիկ օ­գուտ չկա: Մեծ թռիչք­նե­րի թռ­չուն չէ, փոքր տա­րածք­նե­րում շն­չա­ռու­թյու­նը հե­րի­քում է մինչև նպա­տա­կա­կետ:
Ա­նա­լի­տիկ է, ցան­կա­ցած բարդ վի­ճա­կից դուրս թռ­նե­լու մեծ նե­րուժ ու­նի: Ցայս աստ­ղե­րը դա­սա­վոր­վել են իր օգ­տին, և, որ­պես «պրոեկտ», շատ ջանք չի պա­հանջ­վել:
ՈՒ­ժեղ ու թույլ կող­մե­րը. ա­սա­ցինք` բնազ­դով զգում է որ­տեղ «ձվադ­րի», մա­նա­վանդ՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­սով. եր­բեք տե­ղա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին, էլ ա­ռա­վել իր ընդ­դի­մա­դիր, կան­չե­րին չի ար­ձա­գան­քում, չի ցան­կա­նում Նի­կո­լի ջրին «ա­նի­մաստ» քար նե­տել, ի­րեն դա պետք չէ: Ա­րագ ու շատ նուրբ է զգում` «որ­տեղ են ձմե­ռում խեց­գե­տին­նե­րը»: Եր­բեմն կա­րող է սիրտ կե­ղե­քել իր գի­քո­րիզ­մով (ով ա­սես` «բալ» չի ա­ռել նրա հա­մար, կե­րել ու մո­ռա­ցել է). ա­մե­նա­թանկ քա­րո­զար­շա­վը 2018-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին էր:
Չե­ղած տե­ղից «ի­լյու­մի­նատ­նե­րի» մի ողջ թիմ է խց­կել պառ­լա­մենտ, հի­մա ար­դեն քա­րե­րը հա­վա­քե­լու ժամն է, ընդ ո­րում, ա­խոր­ժակն ու­տե­լուց բաց­վե­լու հան­գույն, նրան նա­խագ­ծած­նե­րը հաս­տատ­ապես փայ­տը ձեռք­նե­րը պետք է պա­հեն, ո­րով­հետև կա­րող է իշ­խա­նու­թյու­նը հե­տո ձեռ­քից չկա­րո­ղա­նան առ­նել (գի­տենք` իշ­խա­նու­թյու­նը այ­լա­սե­րե­լու, ա­վե­լին` բա­ցար­ձակ այ­լա­սե­րե­լու «փիս խա­սիաթ» ու­նի):
Հա, մի բան էլ. ի­րենց տա­նը կամ էդ­մոն է կամ Քրիստ, կամ է­դուարդ՝ նշա­նա­յին հա­մա­կար­գի հե­տաքր­քիր հա­մույթ: Չանդ­րա­դառ­նանք նրա «ոս­կե­րիզ» կեն­սագ­րու­թյա­նը` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կո­րի ա­ռու­մով»` Մոսկ­վա, «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­ներ ար­տա­հա­նող» Լե­հաս­տան-Վար­շա­վա, ԱՄՆ, մի շարք մի­ջազ­գա­յին ի­րա­վա­բա­նա­կան ցան­ցե­րին ան­դա­մակ­ցում: Մի խոս­քով, կկա­րո­ղա­նա՞ Էդ­մո­նը ի­րա­կա­նաց­նել իր «լու­սա­վոր» խոս­քը` տր­ված Նի­կո­լին. «Դուք իշ­խա­նու­թյան չեք լի­նե­լու, նախ­կին­նե­րը` նույն­պես, իշ­խա­նու­թյան լի­նե­լու ենք մենք»: Կդի­տար­կենք հա­ջոր­դիվ` Տիգ­րան Ա­վի­նյա­նի «հմայք­նե­րի» ու «չրե­րի» ներ­քո:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 7273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ